▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք հետագայում էլ փորձելու ենք պարբերաբար զարմացնել մեր հեռուստադիտողին. Արմեն Պետրոսյան

Blognews.am-ը գրում է.

Հայկական հեռուստաեթերի ամենաերկարակյաց ու սիրված հեռուստանախագծերից է «Ֆուլ հաուս» սիթքոմը, որն արդեն քանի տարի է՝ հայ հեռուստադիտողին է մատուցում առողջ ու լավ հումոր՝ եթերաշրջանից եթերաշրջան է՛լ ավելի ընդլայնելով իր երկրպագուների բանակը:

Նախագծի կայացման ու այսչափ սիրված լինելու պատճառներից մեկն, անկասկած, պրոդյուսերական ճիշտ ու անթերի աշխատանքն է, որի շնորհիվ սիթքոմի երկրպագուներն ու պարզապես հերթական սերիային սպասող հեռուստադիտողները մշտապես տեսնում են նոր կերպարներ, որոնք էլ բերում են սցենարային անսպասելի զարգացումների:

Երեկ Արմենիա TV-ի եթերում սիրված սիթքոմի հերթական սերիան էր, ու հեռուստադիտողը էկրանին վերջապես տեսավ Մուշեղի հորը՝ Իշխան պապին, ում մարմնավորեց սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը:

«Ոչ թե Մկոյի կերպարն է հայտնվել «Ֆուլ հաուսում», այլ ուղղակի մենք որոշել ենք այս սերիան անել տվյալ թեմայի՝ Մուշեղի հոր շուրջ, ում մենք դեռ չենք տեսել նախագծի սերիաներից ոչ մեկում», -մեզ հետ զրույցում նշեց «Ֆուլ հաուսի» պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն ու հավելեց, որ շատ ուրախ է, որ սերիան այսքան լավ արձագանք է գտել հեռուստադիտողի մոտ. «Բնականաբար, ինչ-որ նոր բան անելիս մենք ակնկալում ենք լավ արձագանք: Այս անգամ էլ այդպես եղավ, մանավանդ որ խաղացել է մի մարդ, ով չափազանց տաղանդավոր և սիրված է. խոսքը Մկոյի մասին է»:

Իշխանի կերպարը «Ֆուլ հաուս»-ում շարունակական չի լինելու: Այն սահմանափակվել է միայն մեկ սերիայով, սակայն դա էլ բավական էր, որպեսզի հեռուստադիտողը սիրի նրան: Ինչ վերաբերում է սիթքոմի հետագա զարգացումներին, ապա պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը նշում է, որ նախագծի վրա աշխատող թիմն ամեն ինչ անում է, որպեսզի գոհացնի հեռուստադիտողին. «Այն մարդիկ, ովքեր նայում ու սիրում են «Ֆուլ հաուսը», կարող են վստահ լինել, որ մենք հետագայում էլ փորձելու ենք պարբերաբար զարմացնել մեր հեռուստադիտողին»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին