▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են «Սթենդ ափի», «Ազիզյանների», «Եղնիկների կածանների», «Չեյնջի» ամենահետաքրքիր կերպարները

«Սթենդ ափ», «Ազիզյաններ», «Եղնիկների կածան», «Չեյնջ» այս նախագծերում հավաքվել են դերասանական շատ լավ և հետաքրքիր կազմ: Այս նյութում որոշեցի անդրադառնալ, այն դերասաններին, ովքեր իմ կարծիքով համ ու հոտ են տալիս տալիս նախագծին, որոնց շատ սիրել եմ և ովքեր կարծում եմ՝ հետաքրքիր են և նոր են: 

Օրինակ՝ «Եղնիկների կածան» հեռուստաֆիլմում հավաքված են շատ լավ դերասանական կազմ, ինչպես ռուսաստանաբնակ, այնպես էլ հայ դերասաններ: Ինչ եմ ուզում ասել, լավ է որ այս ֆիլմում կան նոր դերասաններ և հատկապես ուզում եմ նշել Աիդա Թորոսյանին, ով հայկական հեռուստատեսությունում հայտնություն էր: Գեղեցիկ արտաքինով, հետաքրքիր աղջիկ, ով հրաշալի է կատարում իր դերը: Գուցե նաև խոսեմ ծեծված թեմաներից, բայց նա անգամ չի վախենում խաղալ բաց տեսարաններում, որը շատ հայ դերասանների համար տաբու է:

  

Ազիզյանների մատուցած հումորն այնքան լավն է, որ ուզում ես շատ եթերաշրջաններ ունենա: Չնայած բոլոր դերասանները լավն են և կարողանում են իրենց կերպարներով ծիծաղեցնել մարդկանց, բայց շատ ուզում եմ առանձնացնեմ հատուկ մի դերասանի՝ 11-ամյա Ստեփան Հովհաննիսյանին, որը Ազիզյանների տան փոքրն է: Շատ հետաքրքիր դիմագծերով, խաղով, այս տղան համ ու հետ է տալիս սիթքոմին ու հետաքրքիր է, թե ինչպես են սիթքոմի ստեղծագործական կազմը գտել նրան: Բավականին տարբերվող երեխա է: 

Սիթքոմների շարքը շարունակելով, անցնեմ Չեյնջին: Իհարկե այստեղ հավաքվել են դերասանական լավ կազմ, բայց ինձ համար միևնույն է լավագույնը մնում է Հովհաննես Ազոյանը, ով ցանկացած կատակերգության մեջ պարզապես փայլում է: Այստեղ Հովհաննեսին բաժին է հասել միանգամից երկու կերպար: Այն մարդիկ, ովքեր նայում են սիթքոմը, կարծում եմ համաձայն կլինեն ասածներիս հետ: Հովհաննեսը կարողանում է միանգամից մտնել այդ երկու, բայց միևնույն ժամանակ իրարից տարբեր կերպարների մեջ: 

Վստահ եմ, երբ սկսում էր Սթենդ ափ հումորային նախագիծը, շատերը գուցե թերահավատորեն են մոտենեցել այն նախագծին: Բայց թույլ տվեք նշել, որ բավականին ծիծաղելի է և գիտեք ինչն է ավելի դուր գալիս, որ կազմը նոր է, երիտասարդական է: Օրինակ կառանձնացնեմ Աղասիին, ով ոչ ստանդարտ հումորներ է անում և հետաքրքիր կերպար է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին