▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա, թե ինչպես են «Քարե դարդ»-ը և «Ֆուլ Հաուս»-ը ֆռցնում սփյուռքահայ հանդիսատեսին

Mypage.am-ը գրում է. Շատերիս համար գաղտնիք չէ, որ մեր սփյուռքում բնակվող հայերը, հայրենիքի կարոտից այցելում եմ Հայաստանից ժամանած գրեթե բոլոր արտիստների համերգներին, թատրոններին ու հումորային շոուծրագրերին։ Մարդկանց մեղադրելու չի, քանի որ դժվար է սեփական հայրենիքից հեռու գտնվել, տարիներով հարազատ մարդ չտեսնել ու չայցելել որևէ միջոցառման։ Ինչպես նաև կարելի է ասել,, որ սփյուռքահայերի հոգեբանությունը էականորեն տարբերվում է Հայաստանում ապրող հայերի հոգեբանությունից։
Հենց այդ է պատճառը, որ շատ ու շատ անհետաքրքիր ու իրենց սպառած աստղերի համերգները արտասահմանում մեծ շուքով է անցնում ու դահլիճում, գրեթե, ազատ տեղ չի լինում։
Այս ամենի մասին գիտեն նաև ամեն ինչից «փող քերող» հայ աստղերը, որոնք, հասկանալով, որ մեր երկրում իրենց կազմակերպած որևէ միջոցառում լայն արձագանք չի գտնի, ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս շատ հյուրախաղերի մասնակցեն՝ սփյուռքահայերի վրա թանկանոց տոմսերով՝ էժանանաոց հումորներ անել։
Առաջին անգամ այդ «նյուխը» ունեցավ «Ֆուլ Հաուս» սիտկիոմի պրոդյուսերական թիմը և քիչ թե շատ հայտնություն ձեռք բերելուց հետո, որոշեց սահուն անցում կատարելու սփյուռքահայերի գրպանները... Իհարկե, ստացվեց, քանի որ ինչպես նշեցի, սփյուռքի համար ամեն հայկականը՝ հաճելի է սպասված ու ուրախալի։
Իսկ արդեն երեկ աչքովս ընկավ, որ «Քարե դարդ»-ի ստըեղծագործական խումբը աննախադեպ համերգ ծրագրով է հանդես գալու ԱՄՆ-ում։
Կարող եմ պնդել, որ, այս երկու նախագծերի պրոդյուսերները կյանքում սփյուռքի համար լավություն չէին անի, եթե «մեջը լավ փող չմնար»։

Խոսքս որպեսզի շատ չերկարացնեմ, նախ ցանկանում եմ նշել, որ սիտկոմերի պրոդյուսերական միտքը փայլուն է, բայց արարքը՝ ոչ հայեցի։ Հիշեք, որ այդ սփյուռքը իր ուժերի ներածին չափով օգնում է մեր երկրին, որտեղ դուք ապրում եք, իսկ այն փաստը, որ կիլոմետրերի հեռավորության վրա ապրող հայերին ֆռցնում եք էժանագին ու թույլ հումորով, դա արդեն արդար չի ու անշնորհակալ է։

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին