▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոլմայի փառատոնում կորել է Նազենի Հովհաննիսյանը

 

ԱրմՔոմեդիի տղաներից Սերգեյ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել Տոլմայի փառատոնից, որտեղ նա ներկայացնում է ոչ թե փառատոնին ներկայացված տոլմայի տեսակները, այլ թե ինչպես է նա  փնտրում Նազենի Հովհաննիսյանին, ով  ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումների միջոցով ցուցադրում էր, թե ինչպես է համտեսում հայ խոհարարների ու տարբեր կազմակերպությունների կողմից պատրաստված տոլմաները: 

Բնականաբար, Սերգեյն այդպես էլ չի գտնում Նազենիին, քանի որ նպատակը, իրականում, ոչ թե «կորած» Նազենիին գտնելն էր, այլ հերթական անգամ յուրովի անդրադառնալը  հաղորդավարուհու համացանցային ակտիվությանը:

Ավելացնենք, որ տեսանյութը հրապարակելուց որոշ ժամանակ անց Սերգեյը, սակայն, հեռացրել է այն իր ֆեյսբուքյան էջից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին