▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս գեղեցիկ հարդարել և ներկել մազերը. հայ վարսահարդարը տիրապետում է աշխարհահռչակ Մունիրի գաղտնիքներին

Ինչպե՞ս գեղեցիկ հարդարել և ներկել մազերը, ինչպե՞ս տիրապետել Մունիրի գաղտնիքներին: Այս և այլ բոլոր հարցերի պատասխանները Դուբայում ստացավ հայտնի վարսահարդար Նարինե Ներսեսյանը, ով մասնակցեց աշխարհահռչակ ոճաբան-վարսահարդար Մունիրի դասընթացներին: Asekose.am-ի հետ զրույցում Նարինեն կիսվեց իր տպավորություններով.

«Հայաստան եմ եկել աննկարագրելի տպավորություններով, գիտելիքների նոր պաշարով: Մունիրի ներկերով գունային գամա ստանալու բոլոր գաղտնիքներն արդեն բացված են: Բոլոր այն աղջիկներն, ովքեր այդ գույները տեսնում էին միայն լուսանկարներով ու տեսանյութերով, այսօր կարող են այցելել Image code և ստանալ այն երանգները, որոնց մասին  ժամանակին երազում էին: Մասնագիտական բոլոր գաղտնիքները բացվել են ու մանրամասն բացատրվել՝ մեծ էկրանով և հատուկ ցուցադրությամբ: Այս դասընթացն իմ մասնագիտական կյանքի ընթացքում ամենասպասվածներից մեկն էր»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց վարսահարդար Նարինե Ներսեսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին