▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլկլացնելն արվեստ է, որը տրված է միայն կոնկրետ մարդկանց և ի վերուստ. Սերգեյ Գրիգորյան

 


Կլկլացնելն արվեստ է, ընդ որում դժվար արվեստ է, որը տրված է միայն կոնկրետ մարդկանց և ի վերուստ. Սերգեյ Գրիգորյան

Life.panorama.am-ը զրուցել է Սերգեյ Գրիգորյանի հետ, ով այն երգիչներից չէ, որ տարվա մեջ մի քանի տեսահոլովակ թողարկի, բայց պարապուրդի մատնված չէ: Նա` իր աշակերտների հետ միասին, հաճախ է եվրոպական մրցույթներում Հայաստանը պատվով ներկայացնում, որոնք միշտ չէ, որ ներկայացվում են հանրությանը:

Սերգեյ, գիտեմ, որ Ձեր աշակերտի հետ միասին վերջերս Շվեդիայից երկու

ոսկե մեդալով եք վերադարձել: Զրույցը նախ ուզում եմ սկսել հենց այդ 

 մրցույթից, կմանրամասնե՞ք:

Վերջերս ես եւ իմ աշակերտը` Նարեկ Վարդանյանը, վերադարձել ենք Շվեդիայից, որտեղ մանսակցեցինք Շվեդիայի տաղանդների միջազգային փառատոնին: Այստեղ իր տարիքային խմբում Նարեկն արժանացավ երկու ոսկե մեդալների` «Համաշխարհային երգ» եւ «Մայրենի լեզվով երգ» անվանակարգերում: Շատ ուրախ ու հպարտ ենք այս պարգեւատրումների համար, դա ապացույցն է նրա, որ մեր աշխատանքը ջուրջ չի գնացել: Ուրախ եմ նաեւ, որ, աշխատելով 14-ամյա դեռահասաի հետ, հասկանում եմ, որ նա ամբողջովին գիտակցում է իր անելիքն ու պատասխանատվությունը: Շատ կոփված է, քանի որ ավելի փոքր տարիքում իր վոկալը կարգավորել է Նաիրա Գյուրջինյանը, իսկ հիմա` ինքս եմ դրանով զբաղվում:

Ուզում եմ խոսել նաեւ այն պատճառներից, որոնք Ձեզ հետ են պահում ավելի

հաճախ անհատական աշխատանքներ ներկայացնել հանրությանը:

Ինձ երբեք չեն հետաքրքրում իմ հասցեին հնչած ասեկոսեները: Եթե չեմ աշխատում, այդ դեպքում ինչպե՞ս եմ ինձ պահում, հենց այս թեման էլ երբեմն-երբեմն բամբասանքների թեմա է դառնում, որոնք հասնելով ինձ` միայն ուրախություն են պարգեւում: Օրինակ`լսել եմ, թե իբր հարուստ հովանավոր ունեմ, ով ինձ պահում է, դա, իհարկե, շատ լավ կլիներ, բայց, ցավոք, դրանք միայն ասեկոսեներ են: Ինչեւէ, դեռեւս ճարս կտրած չէ, ձեռքս էլ քարի տակ չէ: Փառք Աստծո, առողջություն ունեմ եւ կարող եմ ինքս ինձ պահել ու անել ամեն ինչ, միայն թե ոչ շատ ցուցադրական: Այսօր իմաստ չեմ գտնում գումար ծախսել լայքերի եւ դիտումների վրա, դրանք ինձ համար պարզապես թվեր են եւ ուղղակի վարկանիշ են ապահովում: Ամեն դեպքում, անիմաստ գումար ծախսելը համարում եմ սխալ, բայց ինչ-որ բան անել, արդեն իսկ նախատեսում եմ, որովհետեւ համատարած ալիքի մեջ մի կաթիլ պետք է լինի, որը կտարբերվի ու կշեղի մարդկանց ուշադրությունը:

Բացի  Ձեր նշած դիտումներից ու լայքերից, իսկ այսօրվա «իշխող» 

 եւ այսպես կոչված  կոմերցիոն երաժշտությունը չի՞ խանգարում Ձեզ:

Իհարկե, այս փաստն էլ կա: Բոլորս ենք տեսնում, որ նույն տասը տարի առաջ գործող երգիչները պարզապես չկան ասպարեզում, բաց նրանք էլ աշխատում են, պարզապես ոչ լայն մասսաների համար: Մարդիկ կան, որ չեն ուզում իրենք իրենց դավաճանել, մարդիկ կան, որ չեն ուզում երգեն այն, ինչ իրենց մոտ լավ չի ստացվում: Հասկացեք, կլկլացնելը արվեստ է, ընդ որում դժվար արվեստ է, որը տրված է միայն կոնկրետ մարդկանց եւ ի վերուստ: Հետաքրքիրն այն է, որ այս արվեստում անվանումները եւս փոխվում են, սկզբում այն անվանվում էր արաբաթուրքական երաժշտություն, հիմա ինքներս մեզ արդարացնելու համար սկսել ենք այն անվանել բուլղարական երաժշտություն, բայց գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվում: Այստեղ պետք է շեշտեմ, որ ինքս էլ հարսանիքների ժամանակ պարում եմ 6/8 չափի երաժշտության ներքո, այդ երաժշտությանը ես չեմ ընդդիմանում, պարզապես դա պետք է լինի իսկական հայկական ու լավ 6/8: Այն, որ դրանք նաեւ հեռուստաեթեր են եկել, մեղավորությունը բոլորինս է` թե մերը`երգիչներինս, թե ԶԼՄ-ներինը, որոնք գումարի դիմաց ցուցադրեցին ու տարածեցին այդ երաժշտությունը: Ոչինչ, այս ալիքն էլ է ժամանակավոր: Ի վերջո, վերջին տարիներին շատ երգիչներ են տեսահոլովակներ թողարկել, բայց երբ լռել են, նրանց բոլորը մոռացել են ու այսօր էլ ոչ մեկ նրանց չի ճանաչում, բայց մենք, տարիներ շարունակ նոր աշխատանք չներկայացնելով անգամ, չենք մոռացվել: Այսինքն` մենք ժամանակին ներկայացրել ենք մի բան, որոնք յուրահատուկ կերպով մերն էին, մենք իրար նման չենք եղել, իսկ այսօր ռադիոյով երգ լսելիս, չես հասկանում, թե ով է երգում:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին