▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի Դևոյան կրտսերը իրեն սիրահարված տղաների և նոր տեսահոլովակի մասին

Սոֆի Դևոյան կրտսերը մանկուց եղել է էկրաններին և հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում։ Սոֆին այժմ խաղում է «Կայարան» հեռուստասերիալում և «Եղնիկների կածանը» բազմասերիանոց ֆիլմում, պարում է Սոֆի Դևոյանի «Պարի և հուգու» թատրոնում, զբաղվում է նկարչությամբ։

 Tert.am Life–ը զրուցել է 15–ամյա աղջնակի հետ իր գործունեության, մանկուց գումար աշխատելու, հակառակ սեռի ուշադրության և ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին։

 –Սոֆիվերջերս որպես պարուհի ներկայացրիր քո առաջին

 տեսահոլովակը։ Որքանո՞վ է պարը քեզ համար ինքնաարտահայտման

 միջոց։

 –Պարը շատ բարդ մասնագիտություն է, որը ես շատ եմ սիրում։ Վերջերս տեսահոլովակ ենք նկարահանել՝ «Ժառանգություն» խորագրով։ Բավականին երկար ժամանակ ենք աշխատել պարի վրա, որը վերջերս ամբողջացվեց։ Տատիկիս և մայրիկիս հետ որոշեցինք, որ տեսահոլովակ նկարահանենք, որովհետև շատ էի ուզում հենց այդ պարով ներկայանալ։ Տեսահոլովակում  «Դլե յաման»–ը հնչում է Մարտիրոս Մարիտիրոսյանի  կատարմամբ։ Պարի բեմադրությունն արել է տատիկս, աջակցել է իմ պարուսույց Արմինե Ավետիսյանը։

Կարծում եմ` լավ աշխատանք ստանալու համար պետք է լավ թիմ, որը մենք ունենք։ Կատարել ենք մի աշխատանք, որը, կարծում եմ, վերջինը չէ։

Պարում ես տատիկիդ «Պարի և հոգու» թատրոնում։ 

Երբեմնխոսակցություններ են ծավալվումոր այնտեղ 

արտոնություններ ունես։

–Իրականում այդպես չէ։ Ես արտոնություններ չունեմ։ Տատիկս շատ խիստ է, ես էլ ինձ խմբում չեմ պահում այնպես, որ իր թոռնիկն եմ։ Ես բոլորին հավասար եմ, ինձ զգում եմ այնպես, ինչպես մյուս երեխաները։ Թե ինչ են խոսում կողքից, էական չէ, գիտեմ, որ միշտ քննարկվող  թեմա է։

Տատիկդ հանդարտբայցինչպես ինքդ նշեցիրնաև խիստ կին է։

Լինո՞ւմ են դեպքերերբ զայրանում է քեզ վրա։

–Այո, բայց երբեք անտեղի չի ջղայնանում։ Եթե նույնիսկ ջղայնանում է, ինձ համար հաճելի է, որովհետև նրա ամեն  նկատողությունից շատ բան եմ սովորում։ Ես իրեն միշտ ասում եմ, որ ինձ նկատողություն անի, որովհետև դրա մեջ լավ բան եմ տեսնում։ Իսկապես, նա հանդարտության հետ մեկտեղ շատ խիստ է, սակայն միայն աշխատանքում։

Դու դեռահասության փուլում եսորի շրջանում հաճախ են 

լինումտարաձայնություններ ավագ սերնդի հետ։ Լինո՞ւմ 

են դեպքերերբըմբոստանում ես։

–Այո։ Լինում են դեպքեր, երբ ամեն մեկս ունենք մեր կարծիքը։ Սակայն եթե նույնիսկ ինչ–որ խոսակցություն է լինում, տանը կոնֆլիկտ չի դառնում։ Ի վերջո, գալիս ենք մի հայտարարի։

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին