▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնալուծությունից հետո Ջուսը կրկին «մոր փորն է ընկել»

Դիտեք նաև՝

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

 Երբ Ջուսի ամուսնալուծության փաստը հայտնի դարձավ հանրությանը, շատերը քննադատեցին նրա ամուսնուն, ով ամենայն մանրամասնությամբ պատմում էր իր ու նախկին կնոջ կյանքի ինտիմ ու փակ մանրամասները և պատճառաբանում, որ ամուսնալուծության հիմնական պատճառը Ջուսի՝ ամուսնացած կնոջը  ոչ սազական վարքն է: Շատերը, ի զարմանս երևի Ջուսի, ստեղծված իրավիճակում պաշտպանեցին հենց Ջուսին՝ ասելով, որ նրա ամուսինը սխալ է իրեն պահում, երբ կնոջն այդպես խայտառակում է հրապարակավ: Ջուսի կերպարն էլ այնքան շահեկան էր այդ օրերին՝ համեստ հագնված, դասական սանրված, թախծոտ աչքերով, որ բոլորը միանգամից հավատացին, որ ամուսինը նրան անտեղի է մեղադրում ու կնոջ անցյալից կառչած՝ չի կարողանում ներկան նորմալ ապրել:

Դու մի ասա, էս տղամարդը իրականում քար է, որ դիմացել է Ջուսի նմանին: Այն լուսանկարները, որոնք հիմա է Ջուսը հրապարակում, փաստում են, որ նա միշտ էլ նույն սանձարձակ ու չափից դուրս ազատամիտն է եղել, պարզապես ամուսնու ճնշումների տակ մի կերպ իրեն կուլտուրական կնոջ պես էր պահում: Այլ բան է, եթե այս լուսանկարները պատահական հայտնվեին համացանցում։ Բայց ոչ, դրանք հենց Ջուսն է հրապարակում, հենց ինքն է հրահրում, որ տղամարդիկ նրան ուշադրություն դարձնեն այլ տեսանկյունից, որ վերջիվերջո, նրան ոչ բարոյական կին կոչեն: Այս ամենից միայն մեկ ենթադրություն կարելի է անել. Ջուսն ինքն է հրահրել ու դրդել նախկին ամուսնուն իր հետ վարվել այնպես, ինչպես որ ամուսինը վարվեց նրա հետ՝ ստորացրեց, խայտառակեց ու հրապարակավ նրանից հրաժարվեց… Տգեղ է այսպես ապրելը, Ջուս, փոխիր կյանքդ, արդեն վաղուց աղջնակ չես, 40-ին մոտ կին ես… Թե չէ հետո շատ ուշ է լինելու…

Նյութի աղբյուր՝ asegh.wordpress.com

 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին