▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարինա Գրեգը՝ Դուբայում տարեդարձը միայնակ նշելու մասին

Դիտեք նաև՝

Մարինա Գրեգը՝ Դուբայում  տարեդարձը միայնակ նշելու և կարևոր ցանկությունների մասին

Life.panorama.am-ը գրում է. Այս օրերին Մարինա Գրեգն Արաբական Միացյալ Էմիրություններում է: Հաղորդավարուհին ինքն իրեն հանգիստ է նվիրել՝ ծննդյան օրվա կապակցությամբ, սակայն հետաքրքրականն այն է, որ Մարինան տարեդարձը նշել է բացառապես միայնակ:

«Այս տարի ծննդյանս օրս տարբերվում էր մյուսներից, որովհետեւ այն տոնում էի միայնակ: Ինքս ինձ նվեր արեցի եւ մեկնեցի ԱՄԷ, քանի որ երկար ժամանակ չէր ստացվում գալ այս երկիր: Իհարկե, լավ կլիներ, որ ընկերներս էլ միանային ինձ, բայց հավատացնում եմ՝ ոչ մի րոպե ձանձրալի չի անցել. ավանդական տորթին փոխարինեց թարմ քամած հյութերը եւ տեսարանը՝ դեպի ծով, սրան էլ հաջորդեց էքսկուրսիան՝ դեպի Դուբայ: Օրս անցավ հետաքրքիր եւ հագեցած: Արդեն իսկ մտածում եմ, որ հաջորդ տարի եւս ծննդյանս օրը միայնակ որեւէ երկիր կմեկնեմ»,- կայքին պատմել է Մարինան՝ նշելով.

«Ինձ համար միշտ հետաքրքիր է, երբ մենակ եմ մնում ինքս ինձ հետ: Ես Երեւանում եւս կարող եմ միայնակ զբոսնել ու երբեք չձանձրանալ»:

Մարինա Գրեգը բազում բարեմաղթանքներ է լսել, սակայն ինքն իրեն մաղթում է ամենակարեւորը.

«Շատ եմ ուզում խաղաղ լինեմ, որպեսզի ուղեղս եւ հոգիս ներդաշնակ լինեն իրար հետ: Ինքս ինձ դա եմ ցանկանում, նաեւ ամեն ինչ անում եմ, որպեսզի բացասական էներգիաները ներս չթողնեմ»,- հավելել է նա:

Մարինան արժեւորում է ունեցածը, բայց եւ փաստում՝ մի բան պակասում է.

«Մի կարեւոր բան է պակասել: Մարդիկ մոռացել են իրենց ամենակարեւոր առաքելության՝ մարդ լինելու մասին: Ուրախ եմ, որ ինձ շրջապատում են մարդիկ, ովքեր գիտեն կյանքի, ընկերության, սիրո արժեքը: Աստծուն խնդրել եմ, որ ինձ հեռու պահի նրանցից, ովքեր մարդ մնալու կարեւորությունը չեն զգում: Ամեն տարի մեր կյանք գալիս ու գնում են տարբեր մարդիկ, բայց մի կարեւոր բաց պիտի լրացնել՝ պետք է կարողանալ տարբերակել սովորական անծանոթին մնայուն արժեքներով մարդուց»,- շեշտել է նա:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին