▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերեն խոսո՞ւմ ես. Կանդելակին ցանկացել է հայերեն խոսել ՌԴ-ի լավագույն հոկեյիստի հետ


Հաղորդավարուհի, «Մատչ TV» հեռուստաալիքի պրոդյուսեր Թինա Կանդելակին անդրադարձել է այն փաստին, որ «Օմսկի բազեներ» հոկեյի ակումբի հարձակվող Արտյոմ Մանուկյանը ճանաչվել է Հոկեյի մայրցամաքային լիգայի՝ միջազգային հոկեյի բաց լիգայի լավագույն խաղացող, որը միավորում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Լատվիայի Սլովակիայի, Ֆինլանդիայի հոկեյի ակումբները:

Հաղորդավարուհին, որը մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել շոումեն Միխայիլ Գալուստյանի հետ, Instagram-ի իր էջում հոլովակ է հրապարակել՝ զարմանալով, որ նույնիսկ հոկեյում մրցանակը շնորհվում է հային:

«Արտյոմ Մանուկյան. վայ, վայ: Հայերը հոկեյում մրցանակներ են ստանում: Գալուստյանը շոկի մեջ է: Ֆուտբոլ, հոկեյ, հայեր: Առաջ Հայաստան: Առջևում գեղասահքն է, թեթև ատլետիկան և լողափնյա վոլեյբոլը»,-գրել է Կանդելակին:

Տեսաձայնագրություն նաև լսվում է՝ ինչպես է Կանդելակին դիմում Գալուստյանին հայերեն. «Միջա ջան, ինչ ա պատահում ստեղ (Միշա ջան, ի՞նչ է այստեղ կատարվում)»: Այն բանից հետո, երբ Արտյոմը սրահում ցանկանում է զբաղեցնել իր տեղը, Կանդելակին հետաքրքրվում է՝ արդյոք նա կարողանում է խոսել հայերեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին