▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանր ու դաժան տարիներ էին, դրսում պատերազմ էր՝ գոյության կռիվ, դպրոցում՝ երեխաների աշխույժ ձայներ. Գայա Արզումանյան

Դիտեք նաև՝

Այսօր հանրակրթական դպրոցներում տոնում են Վերջին զանգը: Մինչ շրջանավարտները հուզված, բայց նաեւ բարձր տրամադրությամբ նշում են այս գեղեցիկ տոնը, Life.panorama.am-ը խոսել է հայտնիների հետ եւ մտովի տեղափոխվել իրենց դպրոցական տարիներ:
 
Երգչուհի Գայա Արզումանյանը սովորել է 1990-2000 թթ-ներին՝ Արցախի Քրիստաֆոր Ալեքսանդրովիչի անվան թիվ 3 ռուսական դպրոցում:
«Սովորել եմ պատերազմի տարիներին: Ծանր ու դաժան տարիներ էին՝ դրսում պատերազմ էր՝ գոյության կռիվ, դպրոցում՝ երեխաների աշխույժ ձայներ: Վստահ ասում եմ՝ մենք ոչ մի վայրկյան չենք վախեցել պատերազմից, շարունակել ենք գնալ դպրոց ու չմտածել վատ հետեւանքների մասին: Այդ տարիներին եւ միշտ Արցախի երեխաներն էլ են հզոր ու անվախ»,- պատմեց Գայան ու շարունակեց.
«Շատ հիշողություններ ունեմ դպրոցական տարիներից: Ասեմ, որ շատ աշխույժ աշակերտուհի եմ եղել, աչքի էի ընկնում յուրաքանչյուր պահի, կիզակետում միշտ Գայա Արզումանյանն էր: Իսկապես հիմա շատ եմ կարոտում իմ դպրոցը, ընկերներիս, ուսուցիչներիս, դասարանս, դպրոցի հետ կապված ամեն-ամեն ինչ: Հիմա շատ կցանկանայի տեսնել դասղեկից՝ տիկին Ալեքսանյանին, ափսոս, որ երկար տարիներ է՝ կապ չունեմ նրա հետ»:
 
Դասարանցիների հետ Գայան կապը փորձում է պահպանել, բայց նրանց հաճախ տեսնել չի հաջողվում.
«Դասարանցիներիցս շատերի հետ մի քանի անգամ հանդիպել եմ, սակայն հիմա Երեւանում եմ ապրում եւ այդ պատճառով չեմ կարողանում նրանց տեսնել: Իհարկե, շատ կցանկանայի, որ հնարավորություն լիներ նրանց հաճախ տեսնելու, չէ որ մենք միասին մեծ ճանապարհ ենք անցել ու լավ հիշողություններ ունենք. միասին դասերից փախել ենք, չարաճճիություններ արել, բարկացրել ուսուցիչներին, բայց նաեւ շատ ենք սիրել նրանց: Թեեւ պատերազմ էր, բայց դրանք անհոգ տարիներ էին, որոնք, ցավոք, հետ բերել չենք կարող»,- պատմեց երգչուհին:

Life.panorama.am-ը գրում է. Այսօր հանրակրթական դպրոցներում տոնում են Վերջին զանգը: Մինչ շրջանավարտները հուզված, բայց նաեւ բարձր տրամադրությամբ նշում են այս գեղեցիկ տոնը, կայքը խոսել է հայտնիների հետ եւ մտովի տեղափոխվել իրենց դպրոցական տարիներ: Երգչուհի Գայա Արզումանյանը սովորել է 1990-2000 թթ-ներին՝ Արցախի Քրիստաֆոր Ալեքսանդրովիչի անվան թիվ 3 ռուսական դպրոցում:«Սովորել եմ պատերազմի տարիներին: Ծանր ու դաժան տարիներ էին՝ դրսում պատերազմ էր՝ գոյության կռիվ, դպրոցում՝ երեխաների աշխույժ ձայներ: Վստահ ասում եմ՝ մենք ոչ մի վայրկյան չենք վախեցել պատերազմից, շարունակել ենք գնալ դպրոց ու չմտածել վատ հետեւանքների մասին: Այդ տարիներին եւ միշտ Արցախի երեխաներն էլ են հզոր ու անվախ»,- պատմեց Գայան ու շարունակեց.

«Շատ հիշողություններ ունեմ դպրոցական տարիներից: Ասեմ, որ շատ աշխույժ աշակերտուհի եմ եղել, աչքի էի ընկնում յուրաքանչյուր պահի, կիզակետում միշտ Գայա Արզումանյանն էր: Իսկապես հիմա շատ եմ կարոտում իմ դպրոցը, ընկերներիս, ուսուցիչներիս, դասարանս, դպրոցի հետ կապված ամեն-ամեն ինչ: Հիմա շատ կցանկանայի տեսնել դասղեկից՝ տիկին Ալեքսանյանին, ափսոս, որ երկար տարիներ է՝ կապ չունեմ նրա հետ»: Դասարանցիների հետ Գայան կապը փորձում է պահպանել, բայց նրանց հաճախ տեսնել չի հաջողվում.«Դասարանցիներիցս շատերի հետ մի քանի անգամ հանդիպել եմ, սակայն հիմա Երեւանում եմ ապրում եւ այդ պատճառով չեմ կարողանում նրանց տեսնել:

Իհարկե, շատ կցանկանայի, որ հնարավորություն լիներ նրանց հաճախ տեսնելու, չէ որ մենք միասին մեծ ճանապարհ ենք անցել ու լավ հիշողություններ ունենք. միասին դասերից փախել ենք, չարաճճիություններ արել, բարկացրել ուսուցիչներին, բայց նաեւ շատ ենք սիրել նրանց: Թեեւ պատերազմ էր, բայց դրանք անհոգ տարիներ էին, որոնք, ցավոք, հետ բերել չենք կարող»,- պատմեց երգչուհին:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին