▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուրախ էի, որ վատ սովորող էի». Ժաննա Բուտուլյանը արտագրությունների, դպրոցական կռիվների ու ակտիվ կյանքի մասին.life.tert.am

Այսօր` մայիսի 26–ին, ավարտական դասարանների աշակերտները տոնում են «Վերջին զանգը»։ Հիմնականում այս օրը ակամայից հիշողությունների գիրկն ես ընկնում և հիշում դպրոցական տարիները։

Դերասանուհի ժաննա Բուտուլյանը 13 տարի առաջ է ավարտել դպրոցը և Tert.am Life–ին պատմել է դպրոցական արկածների մասին։

Սովորել եմ Երևանի Մուշեղ Իշխանի անվան hամար 5 հիմնական դպրոցում։ Դպրոցում շատ չար աշակերտուհի եմ եղել։ Չէի սիրում սովորել։ Ինչ էլ սովորել եմ, ծնողներիս խստության հետևանքով է եղել։ Կարողանում էի ծնողներիս խաբել, որ վերջացրել եմ իմ դասերը կամ հանձնարարություն չեն տվել։ Գիտեի, որ եթե տանն ասեմ` դաս չեն հանձնարարել, մայրս զանգելու է իմ ընկերուհի Մանեին, որը շատ լավ էր սովորում։ Դրա համար նախապես Մանեի հետ պայմանավորվում էի, որ ասի` հանձնարարություն չունենք։

Ես չեմ կարողանում միանգամից հունի մեջ ընկնել` լինի դպրոցում, թե աշխատանքում։ Երբ սկսեցի հաճախել դպրոց, ինձ միանգամից չտվեցի ուսմանը։ Նույնն էլ աշխատանքում էր` սկզբում ջանասիրաբար չեմ աշխատել, բայց վերջում ամեն ինչ փոխվում է։

Կազմակերպչական հարցերում շատ ակտիվ էի։ Ուրիշների փոխարեն մնում էի հերթապահ, սիրում էի դպրոցում մնալ։ Երբ դասից դուրս էինք գալիս, միշտ ուշ էի տուն հասնում։ Ծնողներս միշտ փնտրում էին ինձ։ Իսկ այդ ընթացքում ես իմ ընկերուհուն էի ճանապարհում տուն, ինքը` ինձ։ Այնքան էինք գնում–գալիս,  2–3 ժամ էր դառնում։

Դպրոցում երեխաներն իրար հանդեպ դաժան են լինում։ Կռիվների ժամանակ իրար ինչ ասես չեն ասում։ Ես էլ զերծ չեմ մնացել նման կոնֆլիկտներից։ Ես բողոքական էի, սիրում էի վիճել, ինչ–որ մեկին պաշտպանել։ Մի անգամ աղջիկներով պաշտպանում ենք մեր դասարանի տղաներից մեկին, որովհետև մյուս տղաները նեղացնում էին նրան։

Դպրոցում լացկան եմ եղել։ Երբ աշակերտները կամ ուսուցիչները նեղացնում էին ինձ, անմիջապես հուզվում էի։

Շատ եմ սիրել հումանիտար առարկաները։ Այնպես չէ, որ ամեն օր դաս եմ սովորել։ Գիտեի, երբ են հարցնելու, այդ օրը սովորած գնում էի։ Դասը պատմելուց հետո ուսուցիչները անցած դասերից հարցեր էին տալիս։ Ընկերուհիս նստում էր վերջին նստարանին ու հարցի պատասխանները կամաց կարդում։ Կարողանում էի շուրթերով կարդալ։ Վերջում 5 էի ստանում։ Ցածր գնահատականներ էլ եմ ստացել։ Երբեք չեմ ամաչել դրանից, քանի որ գիտեի, որ ոչ թե չեմ կարող սովորել, այլ չեմ ուզում։ Հպարտ նստում էի նստարանին։ Ուրախ էի, որ վատ սովորող էի։ Սիրում էի վատով առանձնանալ։

Մայրս գիտեր` ես լավ եմ սովորում։  Դե ուսուցիչներս ինձ խնայում էին ու ծնող չէին կանչում։ Մի անգամ դպրոցի միջանցքում կանգնած էինք, մայրս ծնողականից դուրս եկավ ու Ռեմբոյի նման կանգնեց։ Արդեն հասկացա, թե ինչն ինչոց է ու փախա։ Միշտ տատիկս պապիկս, ծնողներս ասում էին, որ ամոթ է։ Ես էլ ամեն անգամ խոստանում էի, որ հաջորդ կիսամյակ լավ եմ սովորելու։ Մինչև 8–րդ դասարան սուտ խոստումներ եմ տվել։ Վերջին տարիներին սկսեցի սովորել։

 

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին