▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացել է Ջուսի և Վահագն Մանուկյանի ամուսնալուծության երկրորդ դատական նիստը

Դիտեք նաև՝

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է երգչուհի Ջուսի և ամուսնու՝ Վահագն Մանուկյանի ամուսնալուծության երկրորդ դատական նիստը, որին երգչուհու ամուսինը ներկայացել է ուշացած և առանց փաստաթղթերի:

Life.panorama.am-ի հետ զրույցում Ջուսը նշեց, որ ամուսինը ուշացած է եկել և միայն մեկ րոպե մասնակցել դատական նիստին.

«Նա ներս մտավ ու շատ զայրացած ասաց՝ «Ես համաձայն եմ, մնացածը դու գիտես», որից հետո հեռացավ դահլիճից»,- նշեց Ջուսը՝ հայտնելով, որ մանրամասներին կարող ենք տեղեկանալ իր փաստաբանից:

Կապ հաստատելով երգչուհու փաստաբանի՝ Սերգեյ Ադիբեկյանի հետ, նա հայտնեց, որ վճիռը կկայանա հունիսի 26-ին.

«Վահագնը դատարան է եկել, երբ արդեն նիստը սկսված էր, նա եկավ մեկ վայրկյանով և կրկին առանց անձը հաստատող փաստաթղթի, ինչն էլ պատճառ դարձավ, որ դատարանը որոշում կայացրեց գործը քննել պատասխանող կողմի բացակայությամբ, որից հետո նշանակվեց վճռի հրապարակման օրը՝ հունիսի 26-ին, ժամը՝ 15:30-ին: Իհարկե, նախնական եզրակացություն չեմ ուզում անել վճռի կայացման վերաբերյալ, այդ օրը պարզ կդառնա՝ մեր հայցը բավարարվում է, թե ոչ, թեև մերժման հիմքերը բացակայում են: Վճռից հետո դատարանը յուրաքանչյուր կողմին տալիս է մեկ ամիս ժամանակ, եթե այդ ընթացքում կողմերից և ոչ մեկը չի բողոքարկում դատական ակտը, ապա այն մտնում է օրինական ուժի մեջ»,- մանրամասնեց փաստաբանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին