▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ազգը մարդու մասին կարծիք է կազմում արտաքինով. Շպռոտը` Հայաստանում ապրելու թերությունների մասին և ոչ միայն

BlogNews.am-ը գրում է. . Արդեն մի քանի օր է՝ երգչուհի Շպռօտը Երևանում է: Երգչուհին իր հարազատ քաղաքում չէր եղել շուրջ 7 տարի: Երկար բացակայելու պատճառը փաստաթղթային անհարթություններն են եղել, որոնք կարգավորելուց հետո երգչուհին, առաջին բանը որ արեց, եկավ Երևան, ինչպես ինքն է նշում՝ առաջնահերթ՝ մորը տեսնելու ու կարոտն առնելու համար:

Կայքը զրուցել է երգչուհու հետ, պարզել Հայաստանի ու ԱՄՆ-ում ապրող հայերի տարբերություններն՝ ըստ նրա, խոսել մամուլում իր մասին պարբերաբար հրապարակվող սկանդալային գրառումների, ինչպես նաև Հայաստանում ապրելու առավելությունների ու թերությունների մասին. 

«Երևանի կենտրոնը շատ է փոխվել դեպի լավը: Չգիտեմ, տուրիստ եմ, դրա համար է ամեն ինչ այսքան հրաշալի մեր քաղաքում, բայց չէ, ինձ չի թվում, Երևանն իրոք շատ է սիրունացել: Ծայրամասերում չեմ եղել, միայն Մասիվն եմ տեսել, քանի որ այստեղ եմ ապրում, սակայն Մասիվում ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, նույն աղքատ տեսքն ունի, բայց կենտրոնը շատ է սիրունացել: Մարդիկ էլ են շատ գեղեցկացել, երիտասարդությունն ուղղակի հրաշք է, նայում եմ, չեմ կշտանում, մի տեսակ տրամադրություններն էլ են փոխված երիտասարդների մոտ: Առաջ ավելի ագրեսիվ էին, հիմա հանդարտ են, շատ ճաշակով են հագնված, ես հիացած եմ»:

Շպռօտը նշում է, որ հիմա մարդիկ այնքան են կենցաղային դարձել, որ արտիստին միայն իր արտաքինը քննարկելու համար են անդրադառնում. «Քննարկում են՝ ինչ հագավ, ինչ խոսեց, ինչ լուսանկար հրապարակեց, այնինչ այդ մարդը ստեղծագործում է, աշխատում է, առաջընթաց է ապրում: Բայց ոչ, դա ոչ մեկին չի հետաքրքրում, ավելի կարևոր հարցեր կան քննարկելու, օրինակ՝ ինչ լողազգեստով է այս կամ այն երգչուհին լուսանկար հրապարակել: Լրագրողների մոտ նաև սեփական կարծիքն ունենալու պակասն է զգացվում: Ի սկզբանե հայ հայտնիներին նրանք բաժանել են երկու խմբի. մի խմբի մասին միշտ միայն վատ են գրում, վատով անդրադառնում, իսկ մյուս մասին էլ միայն մեծարում են, գովաբանում: Իսկ իրականում լրատվությունը  պետք է օբյեկտիվ լինի: Հիմա ես շատ զգույշ եմ իմ սոցէջերում հրապարակումներ  անելիս: Իհարկե, ես առաջ էլ, հիմա էլ եթե ինչ-որ բան եմ հրապարակում, ապա դա անում եմ ինձ սիրող մարդկանց, իմ ընկերների մտերիմների համար, բայց քանի որ արդյունքում դա դառնում է հանրային քննարկման թեմա, ապա հիմա շատ զգույշ եմ ցանկացած նկար հրապարակելուց առաջ: Չեմ ուզում սկանդալներում հայտնվել, հավես չունեմ: Ապշում եմ, երբ ամեն ֆոտոս այդքան բուռն է քննարկվում, իրոք զարմանում եմ»:  

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին