▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոստացել էի, որ էլ ոչ ոքի հետ ընկերություն չեմ անելու և իմ սիրտ ներս չեմ թողնելու. Լիլիթ Բաբասյանը`Անահիտ Սիմոնյանի մասին

Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը,  Instagram-ի իր էջում շնորհավորել է երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանին` ծննդյան կապակցությամբ`գրելով հետևւյալը.

«Իմ Վասիլիյ, ծնունդդ շնորհավոր: Դու կարողանում ես ընկերություն անել, դու իսկական ես ու անկեղծ: Քո արտաքինը չի համապատասխանում քո ներքին աշխարհին, դու այնքան բարի ես, այնքան փխրուն: Շնորհակալ եմ, որ կաս: Շնորհակալ եմ, որ գտել եմ քեզ: 3 տարի առաջ ես ինձ խոստացել էի, որ էլ ոչ ոքի հետ ընկերություն չեմ անելու և իմ սիրտ ներս  չեմ թողնելու: Եվ միայն դու կարողացար ստիպել ինձ հավատալ, որ ընկերություն գոյություն ունի: Ծնունդդ շնորհավոր, սիրելիս: Միշտ երջանիկ եղիր, մնա այնպիսին, ինչպիսին կաս, թող կյանքումդ ամեն բան լինի քո ուզածի պես: Սիրում եմ քեզ»:

Անահիտը Սիմոնյանն էլ մեկնաբանություններում պատասխանել է ընկերուհուն.

«Վասյա, ես հիմա լաց կլինեմ: Շնորհակալ եմ իմ կես: Ես քեզ շատ եմ սիրում և ուզում եմ, որ միշտ կողքիս լինես: Շնորհակալ եմ»:

Կարդացեք նաև`  

Լիլիթ Բաբասյանը` ամուսնու նախկին դավաճանությունների, երկրից հեռանալու և մանկության դաժան հիշողության մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին