▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ անկողնային տեսարաններում ամուսնու նկարահանվելու մասին

Life.panorama.am-ը գրում է. «Դեպի վայրէջք» 25 մասանի ֆիլմի անոնսը, որն ուղեկցվում է բավականին բաց ու անկեղծ տեսարաններով, շեղել է մարդկանց ուշադրությունը: Դերասաններն արդեն իսկ այդ տեսարնների վերաբերյալ բազմաթիվ հարցազրույցներով են հանդես եկել, իսկ մեկնաբանություններում քննարկվող թեմաներից մեկն էլ այն է, թե ինչպես են դերասաններ Սարգիս Գրիգորյանի եւ Ալեքսանդր Բաբասյանի կանայք «հանդուրժել», որպեսզի իրենց ամուսինները նման տեսարաններում նկարահանվեն:

Կայքը թեմայի շրջանակում խոսել է Ալեքսանդր Բաբասյանի կնոջ՝ Լիլիթ Բաբասյանի հետ:

«Ես ի սկզբանե իմացել եմ, թե ում հետ եմ ամուսնանում: Ալեքսանդրը դերասան է ու ես դեմ չեմ, եթե լավ նախագծերում նա նկարահանվի նաեւ բաց տեսարաններում: Մենք ամուսիններով իրար աշխատանքային հարցերում չենք խանդում, նա կարող է նման տեսարաններ ունենալ, ես էլ, որպես դիետոլոգ, կարող եմ շփվել տարբեր տղամարդկանց հետ»,- մեզ հետ զրույցում նշեց Լիլիթը:

Ալեքսանդրն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ նկարահանվելուց առաջ նախապես խորհրդակցել է կնոջ հետ, վերջինս էլ դրական է արձագանքել, թեեւ դերասանի խոսքով՝ հաճույքով կասեր՝ ոչ, մի նկարահանվիր: 

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Լիլիթ Բաբասյանը` ամուսնու նախկին դավաճանությունների, երկրից հեռանալու և մանկության դաժան հիշողության մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին