▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ անակնկալ է պատրաստել Սոֆի Մխեյանն իր երկրպագուների համար

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Սոֆի Մխեյանն իր երկրպագուների համար անակնկալ ունի: Նա շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որի թիզերն արդեն իսկ հայտնվել են համացանցում: Երգչուհին սոցիալական էջերում իր հետեւորդների հետ կիսվում է նոր աշխատանքի անոնսով, բայց եւ իրեն հատուկ կերպով փակագծեր չի բացում:

Կայքը սպասվող աշխատանքի մանրամասներին տեղեկանալու նպատակով, կապ հաստատեց երգչուհու հետ, ով, սակայն, ժպիտով հրաժարվեց խոսել:

«Ուզում եմ, որպեսզի երկրպագուներիս համար նոր աշխատանքս անակնկալ լինի: Խոստանում եմ տեսահոլովակի պրեմիերայից հետո խոսել ու մանրամասներ հայտնել, իսկ մինչ այդ հանդիսատեսս կարող է հետեւել իմ պաշտոնական էջերին»,- նշեց Սոֆի Մխեյանը` հավելելով, որ տեսահոլովակի պրեմիերան կկայանա մոտ օրերս:

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին