▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նախասահմանված է, որ հարսանիք ունենալու ես քո կյանքում, ապա դրան ոչինչ չի խանգարի. Գայանե Ավետիսյան

Եթե նախասահմանված է, որ հարսանիք ունենալու ես քո կյանքում, ապա դրան ոչինչ չի խանգարի. Գայանե Ավետիսյան

Life.panorama.am-ը գրում է.Հաճախ տարբեր ֆոտոշարքերով ու  նոր կերպարներով հանդես եկող դերասանուհի Գայանե Ավետիսյանը այս անգամ հարսանեկան ֆոտոշարք է իրականացրել՝ համագործակցելով Թեհրանի մասնագետների հետ: 
 
«Ֆոտոշարքն այստեղի համար չէ, սա համագործակցություն է Թեհրանից եկած հայտնի լուսանկարիչ Ամին Հոսսեինի եւ թեհրանցի դիմահարդարի հետ: Նրանցից շատ պատահական առաջարկ ստացա իմ ընկերուհի Ռաիսա Ավանեսյանի միջոցով: Նրանք ինձ նկատել են Ռաիսայի հետ լուսանկարներում, շատ հավանել ու ցանկացել են, որպեսզի իրենց կազմակերպած հարսանեկան ֆոտոշարքի մոդելը լինեմ: Երբ առաջարկը ստացա, սիրով համաձայնեցի, քանի որ տեղեկացա, որ հատուկ ինձ համար են պատրաստվում գալ Հայաստան, որպեսզի այստեղ իրականացվի իրենց մտահղացումը: Ի դեպ՝  ֆոտոշարքից զատ, կլինեն նաեւ փոքրիկ թիզեր, որն ավելի ուշ կհայտնվի համացանցում»,- պատմեց Գայանեն՝ հավելելով, որ իր հետ որպես մոդել է հանդես եկել երգիչ Էմիլ Պողոսյանը:
 
 
Դերասանուհին վստահեցրեց, որ օտարազգի մասնագետների հետ աշխատանքը շատ հարթ է անցել.
«Մենք անգլերեն էինք շփվում, շատ լավ էինք իրար հասկանում: Գաղափարական իմաստով էլ ամեն ինչ հարթ էր: Նրանք կարողանում են հստակ սահմանազատել աշխատանքային ու ընկերական հարաբերությունները, նրանք ասում են իրենց կարծիքը, բայց եւ լսում են քոնը: Մենք կարողացանք լավ համագործակցություն իրականացնել, ինձ շատ հետաքրքիր էր իրենց հետ աշխատելը: Ավելին՝ ասել եմ, որ իմ հարսանիքին անպայման նրանց կհրավիրեմ, որպեսզի կրկին ինձ լուսանկարեն»,- նկատեց նա:
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Life.panorama.am-ը գրում է.Հաճախ տարբեր ֆոտոշարքերով ու  նոր կերպարներով հանդես եկող դերասանուհի Գայանե Ավետիսյանը այս անգամ հարսանեկան ֆոտոշարք է իրականացրել՝ համագործակցելով Թեհրանի մասնագետների հետ:  

«Ֆոտոշարքն այստեղի համար չէ, սա համագործակցություն է Թեհրանից եկած հայտնի լուսանկարիչ Ամին Հոսսեինի եւ թեհրանցի դիմահարդարի հետ: Նրանցից շատ պատահական առաջարկ ստացա իմ ընկերուհի Ռաիսա Ավանեսյանի միջոցով: Նրանք ինձ նկատել են Ռաիսայի հետ լուսանկարներում, շատ հավանել ու ցանկացել են, որպեսզի իրենց կազմակերպած հարսանեկան ֆոտոշարքի մոդելը լինեմ: Երբ առաջարկը ստացա, սիրով համաձայնեցի, քանի որ տեղեկացա, որ հատուկ ինձ համար են պատրաստվում գալ Հայաստան, որպեսզի այստեղ իրականացվի իրենց մտահղացումը: Ի դեպ՝  ֆոտոշարքից զատ, կլինեն նաեւ փոքրիկ թիզեր, որն ավելի ուշ կհայտնվի համացանցում»,- պատմեց Գայանեն՝ հավելելով, որ իր հետ որպես մոդել է հանդես եկել երգիչ Էմիլ Պողոսյանը: 


 Դերասանուհին վստահեցրեց, որ օտարազգի մասնագետների հետ աշխատանքը շատ հարթ է անցել.«Մենք անգլերեն էինք շփվում, շատ լավ էինք իրար հասկանում: Գաղափարական իմաստով էլ ամեն ինչ հարթ էր: Նրանք կարողանում են հստակ սահմանազատել աշխատանքային ու ընկերական հարաբերությունները, նրանք ասում են իրենց կարծիքը, բայց եւ լսում են քոնը: Մենք կարողացանք լավ համագործակցություն իրականացնել, ինձ շատ հետաքրքիր էր իրենց հետ աշխատելը: Ավելին՝ ասել եմ, որ իմ հարսանիքին անպայման նրանց կհրավիրեմ, որպեսզի կրկին ինձ լուսանկարեն»,- նկատեց նա:


Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին