▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանո Գրիգորյանը՝ իր երրորդ հղիության լուրերի մասին

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. Օրեր առաջ համացանցում մեծ աղմուկ հանած Սարգիս Գրիգորյանի սիրային տեսարաններով ֆիլմի քննարկումները ստիպեցին հանրությանը մեկ անգամ ևս սևեռվել հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու ամուր ընտանիքներից մեկի՝ Սարգիս և Մանո Գրիգորյանների վրա: Կարծիքներ տարածվեցին, որ հասարակական քննարկումների արդյունքում ընտանեկան անդորրը կարող է խախտվել, ինչին ի պատասխան Մանոն իր տված մի քանի հարցազրույցներում հերքել է ու պնդել, որ հավասարակշռված է վերաբերվում ամուսնու աշխատանքին: Ի հավաստումն ընտանեկան իդիլիայի ու համերաշխության՝ Մանոն այսօր իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա Սարգսի հետ է, իսկ լուսանկարը մակագրել է «Երկուսով)))))))»: Սակայն մի փոքր ավելի ուշադիր օգտատերերը նկատել են, որ լուսանկարում Մանոն և Սարգիսը ոչ թե երկուսով, այլ երեքով են: Լուսանկարից կարելի է կարծիք կազմել, որ Մանոն 4-5 ամսական հղիություն է կրում: Ինֆորմացիան ճշտելու նպատակով կայքը կապ է հաստատել դերասանուհու հետ, ով հարցին՝ հղի՞ է նա արդյոք, այսպես է պատասխանել. «Իրականում լուսանկարն է անհաջող ստացվել, նման բան չկա, կամ էլ ես եմ չաղացել»:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Blognews.am-ը գրում է. Օրեր առաջ համացանցում մեծ աղմուկ հանած Սարգիս Գրիգորյանի սիրային տեսարաններով ֆիլմի քննարկումները ստիպեցին հանրությանը մեկ անգամ ևս սևեռվել հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու ամուր ընտանիքներից մեկի՝ Սարգիս և Մանո Գրիգորյանների վրա:

Կարծիքներ տարածվեցին, որ հասարակական քննարկումների արդյունքում ընտանեկան անդորրը կարող է խախտվել, ինչին ի պատասխան Մանոն իր տված մի քանի հարցազրույցներում հերքել է ու պնդել, որ հավասարակշռված է վերաբերվում ամուսնու աշխատանքին: Ի հավաստումն ընտանեկան իդիլիայի ու համերաշխության՝ Մանոն այսօր իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա Սարգսի հետ է, իսկ լուսանկարը մակագրել է «Երկուսով)))))))»:

Սակայն մի փոքր ավելի ուշադիր օգտատերերը նկատել են, որ լուսանկարում Մանոն և Սարգիսը ոչ թե երկուսով, այլ երեքով են: Լուսանկարից կարելի է կարծիք կազմել, որ Մանոն 4-5 ամսական հղիություն է կրում: Ինֆորմացիան ճշտելու նպատակով կայքը կապ է հաստատել դերասանուհու հետ, ով հարցին՝ հղի՞ է նա արդյոք, այսպես է պատասխանել. «Իրականում լուսանկարն է անհաջող ստացվել, նման բան չկա, կամ էլ ես եմ չաղացել»:


Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին