▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նունե Եսայանն ու Սոսո Պավլիաշվիլին կրկին նոր զուգերգ կներկայացնեն

Life.panorama.am-ը գրում է. Նունե Եսայանի եւ Սոսո Պավլիաշվիլիի «Сильней, чем прежде» զուգերգի շուրջ հաջող համագործակցությունը համատեղ նոր աշխատանքի պատճառ է դարձել: Շուտով հանդիսատեսը կտեսնի նրանց նոր աշխատանքը, որի նկարահանումներն այս օրերին են ընթանում:
Կայքի հետ զրույցում Նունե Եսայանը պատմեց, որ ինչպես առաջին, այնպես էլ այս դեպքում համագործակցության առաջարկն իրենն է եղել:
«Իրականում դեռ առաջին անգամ, երբ Սոսոյին առաջարկեցի համագործակցել, հենց այս երգը ցույց տվեցի, բայց նա ցանկացավ, որպեսզի կյանքի կոչենք «Сильней, чем прежде» երգը: Սակայն ինքս շատ էի ուզում, որպեսզի մենք միասին ներկայացնենք նաեւ այս երգը, եւ որոշ ժամանակ անց ես կրկին նրան առաջարկեցի, այսպես ասած, պնդելով, որպեսզի հենց այս երգը ընտրենք: Երգի անունը, հեղինակներին, ռեժիսորին չեմ նշի, քանի որ ուզում ենք ամեն բան անակնկալ լինի, միայն կասեմ, որ շատ գեղեցիկ, ուրախ ու զվարճալի հայկական երգ է սպասվում»,- նշեց Նունե Եսայանը՝ հավելելով, որ երգում կլինեն եւ ռուսերեն, եւ հայերեն խոսքեր:
Նունե Եսայանի փոխանցմամբ՝ տեսահոլովակի նկարահանումները ընթացքի մեջ են, եւ ամեն բան արվում է, որպեսզի հնրավորինս շուտ այն ներկայացվի հանդիսատեսին:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին