▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրտս ցավում է, ինչու՞ եք այդպես անում. Մագդա Մկրտչյանը վրդովված է

 

 

Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայ մարդը որտեղ էլ որ ստեղծագործի չպետք է ամաչի հայ լինելուց: Ինձ միշտ զայրացրել է այն փաստը, որ ապրում և սովորում են հայրենիքում, բայց ավելի հեղինակավոր երևալու համար համերգային պաստառի տակ գրում են օրինակ՝ Հայկուհի Սարգսյան - Իտալիա, կամ Նուբար Մարտիրոսյան - Գերմանիա: Ինչո՞ւ եք այդպես անում:

Օհան Դուրյանն իր կենդանության օրոք և նրա նման շատ մաեստրոներ, որոնք ապրում ու իրենց ծառայությունն էին բերում արվետին, այդ տաղանդավոր արվեստագետները ընդգրկվում էին գրեթե բոլոր նախագծերում: Իսկ այսօր ո՞վ է ասել, որ հայրենիքից պետք է հեռանալ: Դրսում ավելի լա՞վ է ստեղծագործելը: Կարծում եմ, եթե շատ դիրիժորներ (իհարկե ոչ բոլորը) ցանկություն ունենային աշխատել իրենց հայրենակիցների հետ, ապա ոչ մի խնդիր չէր լինի այստեղից հեռանալու:

Զայրանում եմ, երբ տեսնում եմ դրսից տարբեր երաժիշտներ են հրավիրում, իսկ ներսի երաժիշտները կգնահատվեին, երևի թե այն դեպքում, երբ պաստառի տակ գրվեր Այսինչ Այսինչյան - Գերմանիա կամ Վիետնամ: Ինչո՞ւ չի կարելի այս ամենը համատեղել և ընդգրկել նոր տաղանդավոր անուններ, կամ համատեղ աշխատել արվեստի նվիրյալ արվեստագետների հետ:

Իսկապես սիրտս ցավում է, երբ նման վարմունք եմ տեսնում, սիրտս ցավում է, որ մենք մեր ունեցածը չենք ուզում գնահատել և ավելի հեղինակավոր ենք համարում դրսինը և տեղ ենք տալիս դրսից բերվածին, իսկ ներսում եղած 10 անգամ ավել տաղանդ ունեցող արվեստագետին չենք նկատում, որովհետև նա իր արվեստով ծառայում է հայրենիքին: Ես ուրախ եմ, որ դրսից ևս գալիս են երաժիշտներ, բայց էլ ավելի ուրախ կլինեմ, երբ հայը իր հայ արվեստագետով հպարտանա: Այս ամենի մասին վաղուց պետք է գրեի: Ահա հասունացավ պահը»:

Կարդացեք նաև`

Ամենակարևոր ձեռքբերումն ուսուցիչներս են՝ Գոհար Գալաչյանը և Պավարոտտին. Մագդա Մկրտչյան

Չեմ շտապում ամուսնանալ. Մագդա Մկրտչյան

Ինձ շատ են օգնում լռությունը և լիարժեք հանգիստը. Մագդա Մկրտչյան

«Տէր ողորմեա»-ն հնչել է Քրիստոսի տանջանքների խցում՝ Մագդա Մկրտչյանի կատարմամբ

Մագդա Մկրտչյանը կատարում է Մխիթար աբբահոր շարականը

Իսրայելական հեռուստատեսությունը՝ հայ օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանի մասին

Առաջին անգամն էր, որ այս տեսակ վերաբերմունք կար. Մագդա Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին