▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակը շատ թանկ է, կորցնել չի կարելի. Սևակ Ամրոյանը` ընտանիք կազմելու մասին և ոչ միայն

Life.panorama.am-ը գրում է. Ժողովրդական երգերի կատարող Սեւակ Ամրոյանն երեկ նշում էր ծննդյան 27-ամյակը: Երգիչը կայքի հետ զրույցում հայտնեց, որ միակ տարին է, երբ նախապես չի պատրաստվել տարեդարձին.

«Օրերս ընկերներիս հետ մեկնել էինք Արցախ՝ հանգստի, որտեղից տարեդարձիս նախորդող գիշերը վերադարձա, կեսգիշերին էլ շնորհավորանքներ ստացա, բայց հոգնածության պատճառով ավանդական հավաքույթ չեղավ: Անկեղծ ասաց՝ ամեն տարի նախապես մտածել եմ, թե ինչպես եմ անցկացնելու տարեդարձս, ու սա առաջին տարին էր, որ առանձնպես պլաններ չունեի: Այս անգամ տարեդարձս անցկացրի մտերմիկ մթնոլորտում՝ ընտանիքիս անդամների ու մի քանի ընկերներիս հետ»,- պատմեց Սեւակ Ամրոյանը:

27-ամյա երգիչին մեծանալը չի վախեցնում, բայց նաեւ ստիպում է հաշվի նստել ինքն իր հետ ու ավելի նպատակային քայլեր անել.

«Կարծում եմ, այնքան մեծ չեմ, որ վախենամ տարիքից, բայց թվերի ավելանալուն զուգահեռ, ավելի հասուն ես մոտենում յուրաքանչյուր հարցի: Ինքս փորձում եմ վայելել ինձ տրված ամեն տարիքը, ժամանակն ու ամեն ինչ անել, որպեսզի նորանոր բարձրունքներ գրավեմ»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե Սեւակ Ամրոյանը չի՞ մտածում ընտանիք կազմելու մասին, պատասխանեց.

«Ընտանիք կազմելու մասին միշտ եմ մտածում, բայց, կարծում եմ, այդ ուղղությամբ հատուկ քայլեր անել պետք չէ: Դա մի բան է, որ կլինի այն պահին, երբ կանխորոշված է: Անձնական երջանկությունը սարքովի չէ, եթե հանդիպելու ես էն միակին, ում հետ պետք է ամուսնանաս, դա կլինի եւ տարիքն էլ բնավ կապ չունի»:

Սեւակ Ամրոյանը կարճ ժամանակում ճանաչվեց ու սիրվեց թե Հայաստանում, թե Սփյուռքում: Երգիչն, իր ձեռքբերումների մասին խոելիս, մատնանշեց հենց ժողովրդի սերը:

«Ես գոհ եմ այն ամենից, ինչ ունեմ, բայց դրանք շատ մեծ չեմ համարում, քանի որ, կարծում եմ, որ դեռ շատ անելիքներ ունեմ: Որպես երգիչ՝ խոստովանում եմ, որ իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդի սերն է, որից մեծ երջանկություն եմ ապրում, իսկ որպես պարզապես մարդ՝ իմ ձեռքբերումներն են իմ հրաշք ընտանիքն ու լավ ընկերները: Կյանքի այս փուլում գոհ եմ իմ ձեռքբերումներից, իսկ հետագայի համար անձնական երջանկությունս կլրացնի հաջողություններիս շարքը»,- հավելեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին