▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրաֆիկը ծանր էր, բայց ես կարողացա հաղթահարել.Կարեն Ասլանյան

Life.panorama.am-ը գրում է. Հուլիսի 31-ից «Արմենիա պրեմիումի» եթերում կմեկնարկի «Դեպի երազանք» բազմասերիանոց ֆիլմը, որի գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Կարեն Ասլանյանը:

Կայքի հետ զրույցում Կարենը պատմել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի եւ ռեժիսոր Կարեն Ամյանի հետ աշխատանքի ու իր նոր կերպարի մասին:

«Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացա, երբ դեռ խաղում էի «Առաջնորդները» հեռուստասերիալում: Ինձ հրավիրեցին քասթինգի, ես էլ սիրով համաձայնեցի, քանի որ գիտեի, թե ինչ ֆիլմ է լինելու: Քասթինգը հաջող անցավ, Մենչն ու ռեժիսոր Կարեն Ամյանը իրենց հավանությունը տվեցին ու ես ընտրվեցի՝ որպես գլխավոր հերոս»,- պատմեց Կարենն ու շարունակեց.

«Սկզբում ինձ համար շատ բարդ էր, քանի որ «Առաջնորդներին» զուգահեռ էին ընթանում նկարահանումները: Այսինքն՝ մի դեպքում ես խաղում էի Արամիկին, ով երես առած տղա էր, մյուս դեպքում մարմնավորում էի շատ զուսպ ու նպատակասլաց տղայի: Նկարահանումները կարող էին անգամ մեկ օրվա ընթացքում լինել, հետեւաբար պետք էր կարողանալ մի կերպարից դուրս գալ ու համոզիչ կերպով խաղալ մյուսը: Գրաֆիկը ծանր էր, բայց ուրախությամբ եմ այսօր ասում, որ ես կարողացա հաղթահարել՝ շնորհիվ մեր պրոդյուսերի եւ ռեժիսորի խորհուրդների, իսկ արդյունքի մասին թող դատի հեռուստադիտողը: Ի դեպ՝ պետք է խոստովանեմ, որ երկարաշունչ հեռուստասերիալներում ավելի հեշտ է խաղալը, այնտեղ դու կարող ես օրինակ 100-րդ սերիայում սխալ խաղալ եւ 135-ում հետ համոզել հեռուստադիտողին, իսկ կարճ սերիալներում կամ գեղարվեստական ֆիլմում դրա հնարավորությունը չկա, ամեն սխալ բացահայտ երեւալու է, հեռուստադիտողն էլ դրա մասին չի մոռանա»:

Խոսելով իր հերոսի մասին՝ Կարեն Ասլանյանը նշեց.

«Նախ պետք է ասեմ, որ ֆիլմում իրադարձությունները բավականին արագ են զարգանում: Հեռուստադիտողը չի ձանձրանալու, քանի որ ինտրիգները բավականին շատ են լինելու: Սցենարը կառուցված է սիրո եւ երազանքի վրա, չկան կրիմինալ երեւույթներ, այստեղ չենք տեսնի սպանություններ, միլիոններ կամ նման այլ տեսարաններ: Ֆիլմը սիրո, հավատարմության, ջերմության ու հոգատարության մասին է: Ֆիլմը հիմնված է Քրիստինա Եղոյանի հերոսուհու երազանքի վրա. Նա ուզում է երգչուհի դառնալ, բայց այդ ճանապարհին շատ դժվարությունների միջով է անցնում: Այդ ամենի մեջ նրան հավատում է մեկը՝ իմ հերոսը, ով լինելով մեծ հնարավորությունների տեր, չի օգտագործում նրան, փոխարենը՝ անկեղծ նվիրվելով ու առաջին հայացքից սիրելով օգնում է հասնել երազանքին: Իմ հերոսը՝ Արմանը, հորդորում է չկոտրվել, չհուսահատվել ու չհիասթափվել: Կերպարս ավելի քան իդեալական է, որն իր համառ ու կայուն տեսակով կարող է օրինակ լինել շատերի համար»:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին