▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա այս միջոցներով կարելի է տիրել աշխարհին, տվյալ դեպքում մենք` Թուրքիային

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Չնայած չեմ լսում Սպիտակցի Հայկոյին կամ Սուպեր Սաքոյին, բայց իրենց համատեղ երգին մասնագիտական տեսանկյունից մոտենում եմ խիստ դրական. 
Ինչպես գիտենք, երգը դարձել է հիթ Թուրքիայում, արաբական մի շարք երկրներում, իսկ այս երևույթը մասնագիտական գրականությունում հայտնի է որպես «փափուկ ուժ», երբ քո երկրի համաշխարհային ազդեցությունը կամ միջազգային կշիռը բարձրացնում ես մշակույթի, հոգևոր արժեքների, ոչ նյութական գործոնների միջոցով: «Փափուկ ուժ»-ը բնորոշում է պետության ոչ նյութական, հոգևոր պոտենցիալը, որը չի կարող հաշվարկվել գծային ու ստանդարտ չափորոշիչներով: «Փափուկ ուժի» դիվանագիտության ոլորտում մեծ հաջողություններ են արձանագրել արևմտյան զարգացած երկրները, Չինաստանը. 
Վերադառնանք հայտնի երգին. Ճիշտ է, մեր հայազգի երգիչները իրենց հերթական ստեղծագործությունը ստեղծելիս դժվար թե առաջնորդված լինեն մասնագիտական այս «դիվանագիտությամբ», սակայն փաստ է, որ զգալի դեր են ունեցել Հայաստանի բրենդինգի գործում` հայոց լեզվի և Հայաստանի որպես պետության. Ժամանակակից աշխարհում ահա այս միջոցներով կարելի է տիրել աշխարհին, տվյալ դեպքում մենք` Թուրքիային:

Կարեն Վերանյան

Կարդացեք նաև` Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը` Թուրքիա-Բրազիլիա հանդիպման ընդմիջման ժամանակ

Ինչպես է չինացին երգում Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա»-ն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին