▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաշատը նրա մուննաթն ու նյարդայնանալն եմ կարոտում. Սուրեն Թադևոսյանը կդառնար 42 տարեկան

Life.panorama.am-ը գրում է. Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանն հուլիսի 19-ին կդառնար 42 տարեկան: Իսպանիայի Վալենսիա քաղաքում հիվանդությունից մեկում մահացած ռեժիսորի բացակայությունը, հատկապես, նկատելի է հարազատների և ընկերների համար:

Կայքի հետ զրույցում Սուրեն Թադևոսյանի մտերիմ ընկեր «Ինդիվիդում քասթինգ փրոդաքշենի» հիմնադիր Աշոտ Սարգսյանը նշեց, որ կարոտում է ընկերոջը և դեռ չի հավատում կատարվածին.

«Սուրենը շատ կարևոր մարդ էր իմ կյանքում: Նրա հետ ծանոթությունս շրջադարձային էր, քանի որ հենց  նրա խորհրդով հետագայում հիմնեցի իմ փրոդաքշենը, ամենը նրանից սկսվեց: Նա ուրիշ տեղ էր գրավում իմ կյանքում, նրա խորհուրդներն ինձ համար շատ կարևոր էին, ու չնայած արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Սուրենը մեզ հետ չէ, բայց հաշտվել այդ մտքի հետ ինձ դժվար է, ինձ անհավատալի է թվում այս ամենը»,- նշեց Աշոտը՝ հավելելով, որ շատ կցանկանար այսօր շնորհավորել ընկերոջն ու բարեմաղթանքներ հղեր նրան:

«Կարոտում եմ Սուրենին, այդ զգացողությունը չի անցնում ու չի էլ անցնի: Ամենաշատը նրա մուննաթ գալն ու նյարդայնանալն եմ կարոտում: Նա քինախնդիր չէր, բայց շատ էմոցիոնալ էր, պահի տակ  քննարկումների, կամ աշխատանքի ընթացքում կարող էր ջղայնանալ, սկսեր գոռգոռալ, բայց տասը րոպե անց իրեն  պահեր այնպես, ասես ոչինչ չի եղել: Սուրենը լուսավոր մարդ էր, իսկապես շատ եմ ափսոսում, որ ընկերս այսօր ինձ հետ չէ»,- պատմեց Աշոտ Սարգսյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին