▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կատա՞կ, PR քա՞յլ, թե՞... Նիկոլայ Բասկովն առաջին անգամ բացահայտում է ողջ ճշմարտությունն իր և Լոպիրյովայի մասին

Մի քանի օր է, ինչ համացանցը ողողված է երգիչ Նիկոլայ Բասկովի և մոդել, «Միսս Ռուսաստան 2013»-ի հաղթող, 2018թ. Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովայի հարսանիքի մասին նյութերով: Համացանցային օգտատերերի մի խումբ վստահությամբ նշում է, որ սա ընդամենը կատակ էր, մյուս մասը սա համարում են ստացված PR, իսկ որոշ երկրպագուներ բարեմաղթանքներ են ուղղել սիրահար զույգին:

Նիկոլայ Բասկովը առաջին անգամ խոսել է իր արարքի և Լոպիրյովայի հետ հարաբերությունների մասին:

«Երբեմն կյանքն այնպիսի անակնկալներ է մատուցում: Գրոզնիում մատանի նվիրեցի Վիկային եւ հույս ունեի, որ մենք կնշանվենք: Բայց իրադարձություններն այնպես զարգացան, որ արդեն 2.5 ամիս անց մենք հարսանիք ենք ունենալու: Կարևորն այն է, որ ՝ Վիկան «այո» ասաց, և ես երջանիկ եմ: Իսկ Ռամզան Կադիրովին խորը երախտագիտություն եմ հայտնում, որ արագացրեց իրադարձությունները»,- պատմել է երգիչը:

Երգիչն անդրադարձել է նաև նախկին ընկերուհու` Սոֆյա Կալչևայի հետ իր հարաբերություններին, քանի որ զույգը մինչ այդ չէր խոսել իրենց բաժանման մասին: «Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ Սոֆյայի հետ մեր հարաբերությունները բաժանման հասան: Որոշեցինք, որ չենք համապատասխանում միմյանց և բաժանվեցինք: Երախտապարտ եմ նրան երեք տարվա երջանկության համար և կարող եմ ասել, որ մենք մտերիմներ ենք մնացել»,- նշել է երգիչը:

Հիշեցնենք, որ Բասկովը Լոպիրյովային ամուսնության առաջարկություն էր արել Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի կազմակերպած խնջույքի ժամանակ, իսկ ինքը` Քադիրովը, նշել էր, որ հարսանիքը տեղի է ունենալու հոկտեմեբերի 5-ին Չեչնիայում` Գրոզնի քաղաքի օրը:

Հավելենք նաև, որ ավելի վաղ Լոպիրյովան Instagram-ի իր էջում կիսվել էր «Կովկասի գերուհին» խորհրդային ֆիլմից հատվածով, որում Շուրիկն ասում է. «Հարսանիք չի լինելու», սակայն օրեր անց Instagram-ի Story հատվածում, դիմելով հետաքրքրասերներին, ասել էր. «Ես շատ երջանիկ եմ, մի՛ անհանգստացեք»:

Դե ինչ, սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին