▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող եմ հեռախոսս մի կողմ դնել ու պարզապես վայելել ինձ տրված գեղեցիկ պահերը. Մարի Պետրոսյան

Life.panorama.am-ը գրում է.

«Ազիզյաններ» սիթքոմից հայտնի երիտասարդ դերասանուհի Մարի Պետրոսյանը պատմել է ամառային հանգիստն անցկացնելու իր նախընտրությունների եւ սովորությունների մասին:
 
«Այս տարի ամռան առաջին իսկ օրից պլանավորում էի, թե ինչպես եմ անցկացնելու ամեն օրս, մտածում էի, թե որտեղ եմ այցելելու, հատկապես ինչեր եմ անելու, բայց դեռեւս ոչինչ  ըստ իմ պլանների չի ընթացել: Այս ընթացքում որտեղ էլ հասցրել եմ լինել, պատահական է ստացվել, ու հիմա հասկանում եմ, որ այսպես շատ ավելի լավ է. հարկավոր չէ ամիսներ առաջ ծրագրեր գծել, այդպես ամեն ինչ սպասվածից էլ լավ է ընթանում»,- պատմեց Մարին ու շարունակեց.
 
«Գրեթե ամեն առավոտ ընկերներիցս մեկից զանգ եմ ստանում, ու լսում մեկը մյուսից հետաքրքիր առաջարկներ: Արդեն հասցրել ենք անգամ մեկ օրով ծով գնալ, կամ էլ Հայաստանով մեկ շրջագայել. Ի դեպ՝ այս տարի մեր երկրում շատ հետաքրքիր վայրեր եմ ինքս ինձ համար բացահայտել, տեղեր կան, որտեղ չէի եղել, հիմա հերթով լրացնում եմ բացթողումներս: Իսկ ընդհանուր առմամբ, հույս ունեմ ամռան վերջին ամսին լիարժեք ու երկարաժամկետ հանգստանալ, դրա կարիքը իսկապես շատ եմ զգում այս պահին»:
Մարի Պետրոսյանը խոստովանեց, որ հանգստի տեսակը որոշում է՝ ելնելով տրամադրությունից.
 
«Սիրում եմ թե պասիվ, թե ակտիվ հանգիստ, ամեն ինչ կախված է վայրից ու տրամադրությունից: Հայաստանում հիմնականում պասիվ հանգիստ եմ սիրում: Կարող եմ ժամերով պառկել ու հիանալ բնությունով: Մեր բնությունն ուղղակի աննկարագրելի է: Գեղատեսիլ վայրեր այցելելիս ասես մոռանում եմ աշխարհում ամեն ինչի մասին, կարող եմ հեռախոսս մի կողմ դնել ու պարզապես վայելել ինձ տրված այդ գեղեցիկ պահերը: Ի դեպ՝ շրջագայությունների ժամանակ հիմնականում հեռախոս չեմ վերցնում, փոխարենը՝ ֆոտոխցիկն է միշտ ինձ հետ: Սիրում եմ գեղեցիկ լուսանկարներ անել, որոնք հետո ձմռանն ինձ մի քիչ տխրեցնում են, քանի որ կարոտում եմ թե այդ օրերը, թե ամռան ջերմությանը»,- ժպիտով նկատեց դերասանուհին:
Խոսելով աշխատանքային գործունեության մասին՝ Մարին նշեց, որ աշնանը կնկարահանվի «Ազիզյանների» 3-րդ եթերաշրջանը, իսկ այս պահին նոր առաջարկ ունի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին