▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե վստահ չլինեի Միշայի ունակությունների վրա, կհրաժարվեի «Եվրատեսիլին» մասնակցելու առաջարկից

Blognews.am-ը գրում է. Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնելու է 9-ամյա Միշան: Ինչպե՞ս է պատրաստվում արցախցի փոքրիկը գրավել նաև եվրոպացիների սրտերը. թեմայի շուրջ կայքը զրուցել է Միշայի պրոդյուսեր, «Արցախի ձայները» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Լիրա Քոչարյանի հետ:

Արդեն 4 տարի է՝ «Մանկական Եվրատեսիլի» մեր պատվիրակներն ընտրվում են ոչ թե ազգային ընտրակարգով, այլ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի ներքին ընտրությամբ: Այս առումով Լիրա Քոչարյանն ունի իր դիտարկումը. «Ես ավելի կողմ եմ, որ նման մրցույթներին մասնակիցներն ընտրվեն ազգային ընտրակարգով` ընտրական փուլեր անցնեն, հանդիսատեսի համար էլ ամեն ինչ լինի տեսանելի ու թափանցիկ: Արդեն պատրաստվում էինք մասնակցել նախընտրական փուլերին, եթե այդպիսիք անցկացվեին: Դեռ անցյալ տարի էինք պատրաստ, բայց Միշայի տարիքը չէր համապատասխանում (խմբ. «Մանկական Եվրատեսիլին» մասնակցության տարիքը 9-14-ն է)»:

Պրոդյուսեր Լիրա Քոչարյանը «Մանկական Եվրատեսիլում» հաղթելու երկու փորձ արդեն իսկ ունի: Առաջին անգամ 2010թ. նրա սան Վլադիմիր Արզումանյանը` Վահրամ Պետրոսյանի և Դեր Հովայի համահեղինակությամբ գրված «Մամա» երգով հաղթեց «Մանկական Եվրատեսիլն» ու Հայաստանի համար բերեց միակ հաղթանակն այդ մրցույթում: Իսկ 2012թ. Լիրա Քոչարյանը Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պետրիկի պրոդյուսերն էր, ով «Արցախի ձայները» ներկայացնող Արտեմ Վալտերի համահեղինակությամբ «Небо» երգով հաղթեց այս մրցույթում ու պրոդյուսերի հաշվին գրանցեց երկրորդ հաղթանակը: 

Կազմակերպչական առումով այս տարին տարբերվելու է նախորդներից: Այս անգամ երգի ստեղծման, ընտրության, գործիքավորման, համարի բեմադրության բոլոր հարցերով զբաղվելու է ոչ թե Հանրային հեռուստաընկերությունը, այլ պատվիրակին ներկայացնող «Արցախի ձայները» պրոդյուսերական կենտրոնը. «Միշայի փորձերը հիմնականում Ստեփանակերտում են լինելու, որովհետև մի քանի ամսվա աշխատանք է պահանջվում նման մակարդակի ելույթ պատրաստելու համար, և Միշան չի կարող այդքան տևական ժամանակ բացակայել իր առօրյայից ու աշխատել Երևանում»,- ասում է Լիրա Քոչարյանն ու հավելում, որ Հանրային հեռուստաընկերության հետ արդեն իսկ քննարկվել են բոլոր մանրամասները:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին