▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող եմ վարձել ամենաանշուք հյուրանոցը ու դա որևէ կերպ չի ազդի իմ հանգստի որակի վրա. Գաբի Գալոյան

Life.panorama.am-ը գրում է. Գաբի Գալոյանն արդեն հասցրել է հանգստանալ: Նա հանգիստը համատեղել է աշխատանքի հետ, որի մասին պատմել է կայքին:

«Այս տարվա իմ հանգսիտը աշխատանքիս հետ համատեղ ստացվեց: Այս ամսվա սկզբին մեկնել էի Բեյրութ՝ երգիս պրեմիերան իրականացնելու կապակցությամբ, որի ընթացքում էլ հասցրի վայելել հանգիստս: Առհասարակ, մեր մասնագիտությունն թույլ է տալիս տարվա ընթացքում ոչ միայն աշխատել տարբեր երկրներում, այլև վայելել թեկուզ կարճատև հանգիստ՝ ծանոթանալով տեղի մշակույթին, հետաքրքիր վայրերին և ինչու ոչ՝ նաև խոհանոցին»,- նշեց Գաբին ու շարունակեց.

«Բեյրութում այս անգամ հանգիստս հիմնականում ծովափնյա էր: Ճիշտ է՝ Միջերկրական ծովի այդ հատվածի աղտոտվածության պատճառով մեծամասամբ լողավազանից եմ օգտվել, բայց պասիվ հանգիստն ինձ շատ անհրաժեշտ էր, քանի որ մինչև սեպտեմբերի կես այլևս չեմ կարողանա բացակայել Հայաստանից՝ ծավալուն աշխատանքների պատճառով»:

Երգչուհին խոստովանեց, որ հանգստի տեսակը որոշում է ըստ տրամադրության ու ծանրաբեռնվածության, բայց մեծամասամբ նախապատվությունը տալիս է պասիվ հանգստին, երբ չի օգտվում անգամ հեռախոսից ու վայելում է իրեն բաժին հասած արևը:

«Ես արևի համաստեղության ներքո եմ ծնվել և արևից մեծ էներգիա եմ ստանում: Արևայրուքն ինձ համար երկրորդ պլանում է, արևի միջոցով ես կոնկրետ թոթափվում եմ վատ ուժերից ու նոր էներգիա եմ ստանում»,- ընդգծեց Գաբին:

Նրա խոսքով՝ հյուրանոց ընտրելիս տարօրինակ սովորություն ունի. «Երբ գտնվում եմ Եվրոպայում, կարող եմ վարձել ամենաանշուք հյուրանոցն ու դա որևէ կերպ չի ազդի իմ հանգստի որակի վրա: Եվրոպական երկրներում իսկապես ինձ համար ընդհանրապես նշանակություն չունի հյուրանոցի շքեղությունը, մինչդեռ արևելյան երկրներում՝ ճիշտ հակառակը: Փորձում եմ շեշտը դնել հարմարավետության վրա, որպեսզի ոչ մի խանգարող բան չլինի»,- հավելեց երգչուհին:

Երգչուհին վստահ է՝ մեծ գումարներ անհրաժեշտ չեն հանգիստդ գեղեցիկ կազմակերպելու համար. «Ես կարող եմ շատ քիչ գումարով շրջել եվրոպական քաղաքներում, ինձ համար նոր ու գեղեցիկ վայրեր բացահայտել, տեսնել տարբեր երկրներում ապրող ընկերներիս ու այդ միջոցով հանգստանալ: Հիմա Եվրոպան իմ նոր հետաքրքրությունն ու թուլությունն է, և աշնանը ևս պետք է շարունակեմ դեպի Եվրոպա արշավը»,- նշեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Չեմ ընտրել ինչ-որ մեկի սիրուհին լինելու և որևէ կնոջ ցավեցնելու ուղին. Գաբի Գալոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին