▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրաքանչյուր կոշիկի համար առանձին կոկորդիլոս է օգտագործվել. Քիմ Քարդաշյանին կոշիկներ նվիրող հայ դիզայներ

Հայ դիզայներ Ռոբերտ Շախալյանը որոշ ժամանակ առաջ կոշիկներ էր նվիրել հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանին: Վերջինս էլ իր հերթին հրապարակել էր լուսանակարն իր միլիոնավոր հետևորդների համար՝ շնորհակալություն հայտնելով հայ դիզայներին: Asekose.am-ը կապ հաստատեց Ռոբերտ Շախալյանի հետ՝ հասկանալու, թե ինչպե՞ս առաջացավ մտահղացումը, արդյո՞ք սա ինչ-որ չափով PR քայլ էր և այլն:
 «Ես արդեն քանի տարի է զաբղվում եմ կոշիկի արտադրությամբ և կարող եմ վստահաբար շեշտել որ մենք ՝ հայերս, գիտենք ինչպես կարել վորակյալ կոշիկներ: Մտահաղացումը շատ անսպասելի առաջացավ: Դա չի արվել անձնական PR ի համար, քանի որ մեր կոշիկի բրենդը չենք նշել, բայց կարծում եմ մեծ PR էր ընդհանուր  հայերիս համար, ինչն էլ հենց մեր նպատակն էր: Մեր կոշիկները չեմ գովազդի, պարզապես կուզեի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Անդրեաս Քալանթարին, ում շնորհիվ ստացանք այս գեղեցիկ  կոշիկները: Կոշիկներն ամբողջովին ձեռքով են կարված,  պատրաստված են կոկորդիլոսի կաշվից, և ամեն մի ոտքի համար առանձին կոկորդիլոս է օգտագործվել, որպեսզի ստանանք համանման ձևվածք: Արժեքը մոտավոր կազմել է 2000 ԱՄՆ դոլլար: Մեզ համար շատ հաճելի էր, որ Քիմն ընդունեց և նման բարձր գնահատանքի արժանացրեց մեր հայրենական արտադրությունը, և միլիոնավոր հետևորդներ լսեցին Հայերի անունը: Հաջորդ կոշիկների զույգն արդեն ընթացքի մեջ է, և հուսամ, նույնպես կարձագանքվի նման կերպ»,-Asekose.am-ի հետ զրույցում  նշեց հայ դիզայներ Ռոբերտ Շախալյանը:

Հայ դիզայներ Ռոբերտ Շախալյանը որոշ ժամանակ առաջ կոշիկներ էր նվիրել հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանին: Վերջինս էլ իր հերթին հրապարակել էր լուսանակարն իր միլիոնավոր հետևորդների համար՝ շնորհակալություն հայտնելով հայ դիզայներին: Asekose.am-ը կապ հաստատեց Ռոբերտ Շախալյանի հետ՝ հասկանալու, թե ինչպե՞ս առաջացավ մտահղացումը, արդյո՞ք սա ինչ-որ չափով PR քայլ էր և այլն:

 «Ես արդեն քանի տարի է զբաղվում եմ կոշիկի արտադրությամբ և կարող եմ վստահաբար շեշտել որ մենք ՝ հայերս, գիտենք՝ ինչպես կարել որակյալ կոշիկներ: Մտահղացումը շատ անսպասելի առաջացավ: Դա չի արվել անձնական PR ի համար, քանի որ մեր կոշիկի բրենդը չենք նշել, բայց կարծում եմ մեծ PR էր ընդհանուր  հայերիս համար, ինչն էլ հենց մեր նպատակն էր: Մեր կոշիկները չեմ գովազդի, պարզապես կուզեի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Անդրեաս Քալանթարին, ում շնորհիվ ստացանք այս գեղեցիկ  կոշիկները: Կոշիկներն ամբողջովին ձեռքով են կարված,  պատրաստված են կոկորդիլոսի կաշվից, և ամեն մի ոտքի համար առանձին կոկորդիլոս է օգտագործվել, որպեսզի ստանանք համանման ձևվածք: Արժեքը մոտավոր կազմել է 2000 ԱՄՆ դոլլար: Մեզ համար շատ հաճելի էր, որ Քիմն ընդունեց և նման բարձր գնահատանքի արժանացրեց մեր հայրենական արտադրությունը, և միլիոնավոր հետևորդներ լսեցին հայերի անունը: Հաջորդ կոշիկների զույգն արդեն ընթացքի մեջ է, և հուսամ, նույնպես կարձագանքվի նման կերպ»,-Asekose.am-ի հետ զրույցում  նշեց հայ դիզայներ Ռոբերտ Շախալյանը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին