▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե ինչու է Սոնա Շահգելդյանն ամեն օր հարսների հետ լուսանկարներ տեղադրում համացանցում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայ հայտնիները տարբեր նախասիրություններ ունեն, երբ խոսքը վերաբերում է համացանց լուսանկարներ ներբեռնելուն: Ոմանք ամեն օր մարզասրահից են լուսանկար ներբեռնում, ոմանք պարտադիր իրենց հետևորդներին են ներկայացնում ամենօրյա ուտելիքը, որով սնվում են, իսկ ահա Սոնա Շահգելդյանն էլ սիրում է հարսնացուների հետ լուսանկարներ ներբեռնել համացանց: Բանն այն է, որ Սոնային հաճախ են հրավիրում հարսանիքների՝ իր հանրահայտ «Հարսի շոր» երգը երգելու: Երգը երգչուհին կատարում է, երբ նորահարսներին քավորկանայք հագցնում են հարսանեկան զգեստը, իսկ հետո երգչուհին ամեն անգամ լուսանկարվում ու համացանցում է տեղադրում այդ լուսանկարները: Հատկանշականն այն է, որ այս երգը Սոնայի համար դարձել է մինի-բիզնես: Երգչուհին էլ չի թաքցնում, որ այս երգը վերջին շրջանում դարձել է նրա եկամուտի հիմնական աղբյուրը: Ավելին՝ երգի յութուբյան հղման մեջ անգամ կոնտակտներ են վերջերս ավելացել, ինչն ապացուցում է, որ «Հարսի շորը» ոչ թե զուտ երգ է, այլ կոմերցիոն նախագիծ: Դե իսկ հարսնացուների հետ լուսանկարների տեղադրումն էլ բիզնեսի օրենքների տրամաբանական շարքից է՝ ապացուցիր, որ ունես շատ պահանջարկ, և այն էլ ավելի կաճի...

Հայկական շոու բիզնես

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին