▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր շատերը գերադասում են գիրք կարդալու փոխարեն պարզապես բամբասել. Նաիրա Մովսիսյան

Դիտեք նաև՝

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է. «Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով»… Մարկովի այս հայտնի խոսքերով, թերևս, պետք է առաջնորդվել յուրաքանչյուր ոք: 1995թ. Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակեց գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր, որի նպատակներից մեկը հասարակության լայն շերտերի, հատկապես երիտասարդության շրջանում լուսավորչության, մշակութային ավանդույթների գիտակցման բարձրացմանը նպաստելն էր:
Կայքը զրուցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ` իր նախընտրած գրքերի, սիրելի հերոսների մասին, ինչպես նաև փորձել է պարզել այն ստեղծագործողներին, ովքեր   որոշիչ դեր են ունեցել դերասանուհու աշխարհայացքի ձևավորման գործում:
«Առաջին գիրքը, որը դեռ մանուկ հասակում տպավորել է ինձ, դա Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» պիեսն էր, որն ինձ համար արտահայտչամիջոց է գաղտնի մնալու, բայց միևնույն ժամանակ սիրելու, ինչպես նաև այն սովորեցնում է մարդուն իր ներսում չարություն չունենալ, այլ դրա փոխարեն` օգնել ուրիշին սիրելիի հետ միասին լինելու համար»,- նշեց դերասանուհին:
Դերասանուհու խոսքով՝ իր աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր ազդեցություն է թողել Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» ստեղծագործությունը:
«Առհասարակ, ցանկացած գիրք կարդալուց հետո մարդու ներաշխարհում մի բան փոխվում է. երբեմն նոր արժեքներ ես ձեռք բերում, իսկ երբեմն էլ` հիասթափություն: Իմ աշխարհայացքը որոշ առումով փոփոխած գրքերից կառանձնացնեմ «Դեկամերոն»-ը, որի ընթերցանության ժամանակ ես հասկացա, որ պետք է ընթերցեմ Աստվածաշունչը: Գուցե դրա պատճառը տվյալ ստեղծագործությունում ընդգրկված 10 պատմություններն էին, որոնցից մեկը վերաբերվում էր քահանային, ով աղջիկների հետ որոշակի հարաբերությունների մեջ էր» ,- պատմեց Նաիրա Մովսիսյանը:
Հարցին` կա արդյո՞ք նախընտրելի հերոս, ում կցանկանար նմանվել, դերասանուհին պատասխանեց.
«Գիտեք, ցանկացած գիրք կարդալիս, ցանկացել եմ նմանվել դրա հերոսուհուն: Շրջան կար, երբ մեծ ցանկություն ունեի նմանվելու Ժաննա դԱարկին, երբ ընթերցում էի  «Կամելիազարդ Տիկինը» վեպը, ուզում էի Մարգարիտի տեղում լինել, իսկ երբ ընթերցում էի Մեդեա աստվածուհու մասին, ցանկանում էի նրան նմանվել և այլն: Այսինքն` ամեն տարիքում ինքս ինձ համար գտել եմ ինձ հոգեհարազատ հերոսուհու, ում, ինչու չէ, նաև ցանկացել եմ նմանվել»,- ասաց Նաիրան` ավելացնելով, որ այս պահին, սակայն, չկա որևէ հերոսուհի, ում տեղում կցանկանար ինքը լիներ.
«Ստացվել է այնպես, որ վերջին ժամանակահատվածում ավելի շատ նախընտրություն եմ տալիս արկածային գրականությանը, իսկ երբ չեմ հասցնում ընթերցել, սկսում եմ աուդիոգիրք լսել, ինչը, ի դեպ, ինձ համար սխալ է, քանի որ գիրքը, ինչպես ընդունված է ասել, պետք է զգալ և տեսնել»,- շեշտեց դերասանուհին:
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում 


Life.panorama.am-ը գրում է. «Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով»… Մարկովի այս հայտնի խոսքերով, թերևս, պետք է առաջնորդվել յուրաքանչյուր ոք: 1995թ. Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակեց գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր, որի նպատակներից մեկը հասարակության լայն շերտերի, հատկապես երիտասարդության շրջանում լուսավորչության, մշակութային ավանդույթների գիտակցման բարձրացմանը նպաստելն էր:Կայքը զրուցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ` իր նախընտրած գրքերի, սիրելի հերոսների մասին, ինչպես նաև փորձել է պարզել այն ստեղծագործողներին, ովքեր   որոշիչ դեր են ունեցել դերասանուհու աշխարհայացքի ձևավորման գործում:


«Առաջին գիրքը, որը դեռ մանուկ հասակում տպավորել է ինձ, դա Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» պիեսն էր, որն ինձ համար արտահայտչամիջոց է գաղտնի մնալու, բայց միևնույն ժամանակ սիրելու, ինչպես նաև այն սովորեցնում է մարդուն իր ներսում չարություն չունենալ, այլ դրա փոխարեն` օգնել ուրիշին սիրելիի հետ միասին լինելու համար»,- նշեց դերասանուհին:


Դերասանուհու խոսքով՝ իր աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր ազդեցություն է թողել Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» ստեղծագործությունը:
«Առհասարակ, ցանկացած գիրք կարդալուց հետո մարդու ներաշխարհում մի բան փոխվում է. երբեմն նոր արժեքներ ես ձեռք բերում, իսկ երբեմն էլ` հիասթափություն: Իմ աշխարհայացքը որոշ առումով փոփոխած գրքերից կառանձնացնեմ «Դեկամերոն»-ը, որի ընթերցանության ժամանակ ես հասկացա, որ պետք է ընթերցեմ Աստվածաշունչը: Գուցե դրա պատճառը տվյալ ստեղծագործությունում ընդգրկված 10 պատմություններն էին, որոնցից մեկը վերաբերվում էր քահանային, ով աղջիկների հետ որոշակի հարաբերությունների մեջ էր» ,- պատմեց Նաիրա Մովսիսյանը:
Հարցին` կա արդյո՞ք նախընտրելի հերոս, ում կցանկանար նմանվել, դերասանուհին պատասխանեց.


«Գիտեք, ցանկացած գիրք կարդալիս, ցանկացել եմ նմանվել դրա հերոսուհուն: Շրջան կար, երբ մեծ ցանկություն ունեի նմանվելու Ժաննա դԱարկին, երբ ընթերցում էի  «Կամելիազարդ Տիկինը» վեպը, ուզում էի Մարգարիտի տեղում լինել, իսկ երբ ընթերցում էի Մեդեա աստվածուհու մասին, ցանկանում էի նրան նմանվել և այլն: Այսինքն` ամեն տարիքում ինքս ինձ համար գտել եմ ինձ հոգեհարազատ հերոսուհու, ում, ինչու չէ, նաև ցանկացել եմ նմանվել»,- ասաց Նաիրան` ավելացնելով, որ այս պահին, սակայն, չկա որևէ հերոսուհի, ում տեղում կցանկանար ինքը լիներ.
«Ստացվել է այնպես, որ վերջին ժամանակահատվածում ավելի շատ նախընտրություն եմ տալիս արկածային գրականությանը, իսկ երբ չեմ հասցնում ընթերցել, սկսում եմ աուդիոգիրք լսել, ինչը, ի դեպ, ինձ համար սխալ է, քանի որ գիրքը, ինչպես ընդունված է ասել, պետք է զգալ և տեսնել»,- շեշտեց դերասանուհին:


Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին