▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Պետրոսյանը մեկնաբանում է Քրիստինե Եղոյանի և Կարեն Ասլանյանի սիրավեպի մասին լուրերը

Boomnews.am-ի «Ձեր տեղեկատվությունը»  բաժնին նամակ էր ստացվել, որում մասնավորապես ասվում էր, որ Քրիստինե Եղոյանը ու Կարեն Ասլանյանը սիրավեպ ունեն և Կարենն է միջնորդել, որպեսզի Քրիստինեին ընտրեն, որպես գլխավոր դերասանուհի։ 

Հարցի վերաբերյալ կայքը փորձեց մեկնաբանություն ստանալ «Դեպի երազանք» սերիալի պրոդյուսեր, սիրված դերասան Արմեն Պետրոսյանից /Մենչից։ 

«Ի՞նչ եք ուզում ասեմ, հերթական անհեթեթությունն է», այսպես արձագանքեց պրոդյուսերը։Հարցին, թե այդ դեպքում, եթե Կարենը չի միջնորդել, ապա ինչ սկզբունքով է ընտրվել Քրիստինե Եղոյանը, Արմեն Պետրոսյանը ասեց. 
«Ի սկզբանե ֆիլմը կառուցվել է Նարեի /Քրիստինե Եղոյանի կողմից մարմնավորող կերպարը/ կերպարի վրա, իսկ Արմանի դերակատարը՝ Կարեն Ասլանյանը ընտրվել է ավելի ուշ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին