▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը նոր՝ «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում

 

Blognews.am-ը գրում է. Օրեր առաջ համացանցում հայտնվեց Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի մասնակցությամբ համբույրի մի տեսանյութ, որը սոցցանցերում քննարկումների թեմա դարձավ: Իրակա՞ն համբույրի տեսարան էր դա, թե՞ նկարահանման հարթակում բեմադրված էպիզոդ, այդպես էլ պարզ չէր: Այսօր արդեն պարզ է՝ համբույրի տեսարանը «Միլիոնը թակարդում» նոր՝ 25 մասից բաղկացած հեռուստասերիալի նկարահանման հարթակից էր, որի շուրջ էլ կայքը զրուցել է նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանի հետ:

Նախագծի ստեղծագործական թիմը նշում է՝ ամեն ինչ արել են որակյալ, հետաքրքիր, գրավիչ և տարբերվող ֆիլմ ստանալու համար.

«Նախորդ նախագծերից այս մեկը տարբերվելու է սցենարով, ինտրիգներով, նկարահանման որակով, օգտագործված ռեսուրսների քանակով և դերասանական կազմով»,- կայքի հետ զրույցում նշել է նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը, ում կարծիքով՝ ստացել են իսկապես բարձրորակ արտադրանք:

Պրոդյուսերի խոսքով՝ ֆիլմի իրադարձություններն այնքան անսպասելի և ինտրիգային են զարգանալու, որ հեռուստադիտողը բոլոր 25 մասերը դիտելու է մեկ շնչով: Ֆիլմի սյուժեն ևս տարբերվող և գրավիչ է.

«Երբեմնի հայտնի փաստաբանը տարօրինակ հանգամանքներում հայտնվում է մեղադրյալի աթոռին և ստիպված  դեմ է գնում բոլոր գրված օրենքներին՝ հանուն մեկ չգրված օրենքի` ապրելու իրավունքի: Ֆիլմի մեսիջն է՝ ապրել, սիրել կյանքը, պայքարել հանուն արդարության, ամեն գնով մարդ մնալ և լինել երջանիկ»:




Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին