▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ հետույքն ու հաստ ոտքերը իմ ճաշակով չեն. Անի Լուպեն՝ բարեկազմ լինելու իր գաղտնիքի մասին

 

 

Life.panorama.am-ը գրում է. Երևանի Կամերային պետական թատրոնի դերասանուհի Անի Լուպեն ավելորդ քաշը հիվանդագին է ընդունում: Իր խոսքով՝ նա ամեն առավոտ կանգնում է կշեռքին՝ հաստատելու անխախտ քաշը, ավելին՝ լոգանք ընդունելուց հետո մազերը չորացնում է, որպեսզի թաց մազերը կշիռն անգամ գրամներով ավել ցույց չտա:

«Քանի որ մասնագիտությամբ դերասանուհի եմ, պետք է միշտ ներկայանալի լինեմ: Չգիտեմ, եթե բեմի մարդ չլինեի, դարձյալ այս կերպ հիվանդագին կմոտենայի, թե ոչ, բայց այսօր փաստն այս է: Ես շատ խիստ եմ ինքս իմ նկատմամբ, բացի այդ, բնավորությունիցս ելնելով, չեմ կարողանում բավարարվել ունեցածով, ինձ համար միշտ ամեն ինչ քիչ է ու ես անդադար ձգտում եմ ավելիին: Այս պարագայում ևս, երբ հասնում եմ ցանկալի կշռի, էլի մտածում եմ ավելի նիհարելու մասին»,-կայքի հետ զրույցում պատմեց դերասանուհին:

Անի Լուպեն 55 կգ է կշռում: Իր խոսքով՝ իրեն այս քաշում լավ է զգում, սակայն իր երազած կազմվածքի չափանիշներն այլ են.

«Ինձ համար իդեալական է համարվում մոդելների կառուցվածքը, որոնք ունեն բարակ ու ծուռ ոտքեր և չափազանց նիհար են: Այսօր ակտուալ գեղեցիկ կազմվածքի չափանիշները՝ մեծ հետույքն ու հաստ ոտքերը,  իմ ճաշակով չեն: Թեև գենետիկաս ինձ նման կազմվածք չի տվել»,- մանրամասնեց Անին:

Անի Լուպեն նշեց, որ իր կյանքում հաճախ է դիետաների դիմում. «Ես հաճախ եմ սննդակարգիս հետևում, բայց խիստ ռեժիմով չեմ պահում դրանք: Հաճախ սպիտակուցային դիետա եմ պահում, ժամանակ առ ժամանակ հետևում եմ նաև հանրահայտ դիետոլոգ Պիեր Դյուկանի առաջարկած սննդակարգին, ով ևս սպիտակուցային դիետա է առաջարկում: Միաժամանակ՝ պետք է խոստովանեմ, որ շաբաթներ ձգվող դիետենարի կեսից մշտապես շեղվում եմ: Իրականում, կարծում եմ՝ ճիշտ է հետևել սննդակարգին ու պարզապես առողջ սնվել՝ հրաժարվելով խմորից, քաղցրից և տապականերից: Ի դեպ՝ աշխատանքիս բնույթից ելնելով՝ հաճախ եմ ստիպված լինում ուշ ժամերի ուտել, թեև աշխատում եմ թեթև սնվել այդ ժամանակ: Դիետաների մասին խոսելիս նշեմ նաև, որ կինը պետք է իր օրգանիզմն ու մարմինը լավ ճանաչի, նա պետք է կարողանա հասկանալ, թե բազմաթիվ դիետաներից իրեն ո՞րն է օգնում, որը՝ ոչ: Ես չեմ հավատում, որ մեկ ամսում կարելի է մեծ քաշ կորցնել, հնարավոր լինելու դեպքում էլ հաստատ շատ արագ կրկին կավելցնես քաշդ, երբ թողնես տվյալ դիետան: Այսինքն՝ շատ կարևոր է կամքի ուժ ունենալ և պարզապես ճիշտ սնվել»,- պատմեց դերասանուհին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին