▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գրիգորյանի պլագիատը ու հետևանքները. ինչո՞ւ նա արեց դա

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այն, որ Դիանա Գրիգորյանի գրած սերիալները բարձր ռեյտինգ ու հեռուստադիտողների մեծ բանակ են ունենում, դրանում ոչ ոք չի կարող հակաճառել։ Բայց այս անգամ նման քայլ Դիանայից ոչ ոք չէր սպասում։  

«Նռան հատիկի» նկարահանումներն արդեն սկսել էին, ցուցադրման օրն արդեն որոշված էր, երբ լուրեր շրջանառվեցին, թե իբր Դիանան հրաժարվել է շարունակել աշխատանքը, կիսատ է թողնում  և հեռանում։ Տարածվեցին ամենատարբեր տեղեկությունները պատճառների մասին՝ սկսած Դիանայի պաշտոն ստանալուց, մինչև այն, որ նա հոգնել է սերիալների համար սցենար գրելուց։ 

Իսկ երեկ Դիանան ընդամենը մի հարցազրույցով հերքեց այս ամենը և ազդարարեց իր վերադարձի մասին։ Իսկ ինչ վերադարձի մասին կարող է խոսք գնալ, եթե Դիանան ոչ միայն չէր հեռացել, այլև հեռանալու միտք անգամ չուներ։ Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում այս ամենը, ու՞ր էր կորել Դիանան քննարկումների կիզակետում, ի՞նչու անգամ սերիալի գլխավոր հերոսուհին ասաց, որ տեղյակ չի ինչ է լինելու սերիալի հետ հետագայում։

Այս ամենը ունի պարզ տրամաբանություն՝ լավ մտածված PR: Այսինքն ոչ թե լավ մտածված, այլ լավ «թխած»։  Բոլորս ենք հիշում օրեր առաջ «Անուղղելիների» սերիալի ու Կնյազի՝ նախագծից բացակայելու լուրերը ինչպիսի բուռն քննարկումներ առաջացրեցին ու շատ լավ PR դարձան նախագծի համար։ Սա չէր կարող վրիպել Դիանայի ուշադրությունից։ Իսկ ո՞ւմ բացակայությունը մեծ աղմուկ կբարձրացներ, եթե ոչ հենց իր՝ Դիանայի։ 

Ու ստացվեց, չնայած ուրիշ նախագծի օրինակով, բայց Դիանային այս անգամ էլ հաջողվեց լավ PR ու մեծ լսարան ապահովել դեռ չսկսված սերիալի համար։


Աղբյուրը՝ Boomnews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին