▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ խայտառակ չարեց. Թինա Քեյ

Տղաս ինքնաթիռում ամենափոքր ուղեւորն էր, բայց նա մամային խայտառակ չարեց. Թինա Քեյ (ֆոտո)

 

Life.panorama.am-ը գրում է. Ընտանիքով Մոսկվա տեղափոխված ակրոբատ, երգչուհի եւ պարուհի Թինա Քեյն ամառային հանգիստն անցկացրել է Երեւանում, այստեղ նա նշել է որդու 40 օրականն ու հասցրել է նաեւ որոշ գործեր իրականացնել, որոնց մասին պատմել է կայքին:

«Տղաս ընդամենը 20 օրական էր, երբ բժիշկներից թույլտվություն ստացանք ու ընտանիքով եկանք մեր հարազատ երկիր: Ի դեպ՝ ասեմ, որ տղաս ինքնաթիռում ամենափոքր ուղեւորն էր, բայց նա մամային խայտառակ չարեց, հանգիստ, առանց լացելու ու տրտնջալու եկավ մեր հարազատ երկիր: Չեմ կարող նկարագրել կարոտս, հետաքրքիր զգացողություններ էին, Երեւանն, ասես, նորովի տեսնեի, կարող էի ժամերով պտտվել Հանրապետության հրապարակով, մինչդեռ Երեւանում ապրելուս ժամանակ երբեք հրապարում չէի զբոսնել: Լիարժեք հանգստացանք, աղջիկս անգամ իր սիրելի մանկապարտեզը հաճախեց, քանի որ մեկ ամիս 20 օր մնացինք այդտեղ: Փոքրիկս ամեն առավոտ մեծ երջանկությամբ էր գնում ընկերների հետ հանդիպման, քանի որ նա էլ շատ էր կարոտել»,- պատմեց Թինան ու շարունակեց.

«Երեւանում կայացավ նաեւ տղայիս 40 օրականը: Մենք այդ օրը այցելեցինք Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ Տեր Շահեն հատուկ աղոթք կարդաց ու օրհնեց փոքրիկիս: Ի դեպ՝ հետաքրքիր զուգադիպությամբ տարիներ առաջ հենց Տեր Շահեն է ինձ մկրտել»:

Մեր զրուցակցի խոսքով, Երեւանում լինելու օրերին հասցրել է նաեւ շփվել ընկերների հետ, հագեցնել նրանց նկատմամբ կարոտն ու անմոռանալի ժամանակ անցկացնել:

Թինա Քեյի այցը Հայաստան ոչ միայն անձնական, այլեւ գործնական է եղել.

«Երեւանում մի քանի կորպորատիվ երեկոների հրավերներ ունեի, դրան զուգահեռ սաներիս հետ տարբեր համերգների մասնակցեցինք: Վերադարձիս հաջորդ պատճառներից մեկն էլ ձայնասկավառակիս հետ կապված աշխատանքներն էին, որոնք շուտով կավարտենք: 9 երգն արդեն պատրաստ է, վերջին՝ տասներրորդ երգն էլ ընտրված է, առաջիկայում այն եւս կձայնագրեմ»,- նկատեց երգչուհին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին