▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզա ջան, մի մտածիր, հայկական սերիալների դերասանների 80%-ը քեզ պես են

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Երեկ «Արմենիա TV»-ի եթերում մեկնարկեց վերջին օրերի ամենաքննարկված հեռուստասերալը՝ Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկը»: Սերիալի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը, ով հայկական երգարվեստում առաջին քայլերն է անում:

Life.panorama.am-ի հետ զրույցում Ռոզան՝ անդրադառնալով նկարահանման ընթացքում առաջացած խնդիրներին, նշել է՝

«Ես հայտնվեցի մի ոլորտում, որտեղ ամեն ինչ ինձ անծանոթ էր, ունեի փորձի պակաս, ինչից շատ էի հուզվում: Սկզբում իմ ամենամեծ խնդիրը հենց հուզմունքն էր, որը, ի ուրախություն ինձ, հաղթահարեցի հենց առաջին նկարահանման օրը»:

Եվ սա ասում է մի մարդ, ով արդեն իրեն դրսևորել է հանդիսատեսի առջև։ Հանդիսատեսին արդեն ծանոթ լինելով որպես երգչուհի, նա իրեն դերասանական արվեստում սկզբում կաշկանդված էր զգում։ 

Ռոզա ջան, մի անհանգստացիր, հայկական սերիալների դերասանների 80%-ը քեզ պես են։ Չունենալով հանդիսատեսի հետ շփման անգամ նվազագույն փորձ՝  նրանք հանդես են գալիս սերիալներում։ 

Քո աշխատասիրությունը ու ձգտումը հաստատ քեզ կհասցնեն քո սպասած արդյունքներին։ Դու առաջին հաղթանակդ արդեն տարել ես նրանով, որ համարձակություն ես ունեցել խոստովանել, որ հեշտ չէ եղել քեզ համար նկարահանվել։ Ոչ ոք այդքան անկեղծ չէր գտնվի։ 

Աղբյուրը՝  ԿռիԾիկ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին