▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեժիսորնե՛ր, Հայաստանում այլ դերասան չկա՞, որ միշտ նույն դեմքերն են

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Վերջին շրջանում Հայաստաում կինոինդուստիան սկսել է ակտիվ քայլերով առաջ գնալ։ Շատ են նկարահանվում և՛ գեղարվեստական ֆիլմեր, և՛ սերիալներ։

Ամեն օր լսում ենք, որ վաղը ինչ որ նոր սերիալ է ցուցադրվելու։ 

Բայց այս ամեն ինչը ձանձրացնող է։ Դերասանները լրիվ նույնն են։ Մի խմբի հետ աշխատող դերասանները, հենց այդ նույն խմբով տեղափոխվում են ֆիլմ կամ սերիալ։ Այս ամենը ավելի տհաճ է դիտվում հատկապես  սերիալների դեպքում։ Ու եթե անգամ սերիալի ասելիքը ամբողջովին տարբերում է նախորդից, դա այդքան էլ չի զգացվում դերասանական կազմի ամբողջովին նույնը լինելու պատճառով։

Հարգելի ռեժիսորներ, մեր երկրում նոր դեասաններ չկա՞ն։ Հեռուստադիտողը ձանձրանում է, անընդհատ նույն դեմքերը տեսնելով։ Հասկանում եմ, մտածում եք նոր դերասանները  փորձի պակաս ունեն, դժվար կլինի նրանց հետ աշխատել, հեռուստադիտողը հներին է սովոր,  բայց ներկա պահին նկարահանվող դերասաններն էլ փորձառու չեն ծնվել, նրանք էլ են աստիճանաբար սովորել, իսկ հեռուսատադիտողը աստիճանաբար նաև նորերին կսովորի։ 

Նյութի աղբյուրը՝  ԿռիԾիկ /Boomnews.am/  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին