▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձի պակաս ունեի, ինչից շատ էի հուզվում. Ռոզա Ֆիլբերգ

«Արմենիա TV»-ի եթերում մեկնարկեց վերջին օրերի ամենաքննարկված հեռուստասերալը՝ Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկը»: Սերիալի գլխավոր հերոսուհուն մարնմավորում է երգիչ Մհերի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը, ով հայկական երգարվեստում առաջին քայլերն է անում: Life.panorama.am-ը Ռոզայի հետ զրուցել է «Նռան հատիկ»-ում նկարահանվելու հետ կապված խնդիրների հաղթահարման ու երգարվեստում իր հետագա գործունեության մասին:

– Ռոզա, հանրությունը Ձեզ նոր-նոր էր փորձում ճանաչել որպես երգչուհի, իսկ հիմա արդեն Ձեզ փորձում եք որպես դերասանուհի: Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք այս նախագծում:

– Դերասանական արվեստում ինքս ինձ փորձելն իմ հեռավոր երազանքներից էր: Ինձ մշտապես հետաքրքիր է եղել կինոինդուստրիան, հաճախ եմ մտածել, որ կարող եմ ինձ այդ ոլորտում ևս փորձել: Երբ առաջարկ ստացա Դիանա Գրիգորյանից, եղբորս՝ Մհերի և իմ պրոդյուսերի հետ երկարատև քննարկելուց, ծանրութեթև անելուց հետո եկանք ընդհանուր որոշման ու համաձայնեցի:

– Մեր երկրում բազմաթիվ են նախադեպերը, երբ երգիչները իրենց փորձում են դերասանական ոլորտում, դրանք հաճախ ուղեկցվում են քննադատություններով կամ ճիշտ հակառակը՝ տվյալ արտիստին ավելի շատ են սիրում այդ ոլորոտւմ: Հանրության արձագանքի մասին մտածո՞ւմ էիք մինչ առաջարկն ընդունելը:

– Գիտեք, երբ համաձայնեցի, ես վստահ էի իմ աշխատասիրության, ուժերի և հնարավորությունների վրա: Իհարկե, հասկանում էի, որ ես չունեմ փորձ այս ասպարեզում, բայց ես պատրաստ էի երկարատև աշխատել, որպեսզի հասնեմ ցանկալի արդյունքի: Ես չեմ մտածել հանրության համակրանքի կամ հակակրանքի մասին, քանի որ վստահ եմ, որ, եթե մի բան անում ես մեծ սիրով ու ներդնում ես ողջ ուժերդ, ապա այդ դեպքում արածդ աշխատնքը ընդունվում է մարդկանց կողմից: Ինչ խոսք, ես մտահոգվել եմ, որ մարդիկ կարող են և հավանել, և չհավանել, բայց միայն դրա մասին մտածելով, ես լավ արդյունքի չէի հասնի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին