▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հարսանիքը տեղի կունենա հաջորդ ամիս. Քրիստինա Կարապետյանն ու ռեժիսոր Կարո Նաղդալյանը նշանադրվել են

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Քրիստինա Կարապետյանի եւ ռեժիսոր Կարո Նաղդալյանի սիրո պատմությանը կայքը հաճախ է անդրադարձել, իսկ այսօր արդեն ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նրանք նշանադրվել են:

Մեզ հետ զրույցում Քրիստինան նշեց, որ նշանադրության որոշումը կայացրել են առանց երկար մտածելու, այդ իսկ պատճառով նախկինում զույգը լրատվամիջոցների հետ չի խոսել օրինականցման մասին.

«Կարծում եմ, պետք չէ նախապես խոսել մի բանի մասին, որը դեռ տեղի չի ունեցել, եւ առհասարակ, սիրում եմ խոսել այն ժամանակ, երբ հիմքեր ունեմ: Ինչ վերաբերվում է մեր որոշմանը, մենք այն կայացրինք շատ արագ. Միանգամից որոշեցինք, որ պետք է նշանադրվենք եւ վերջ»,- նշեց դերասանուհին ու պատմեց կարեւոր օրվա մասին.

«Մեր կյանքի ամենագեղեցիկ օրն անցավ շատ ջերմ մթնոլորտում, մեր տանը եւ ներկա էին բացառապես մեր հարազատները: Այդ օրն իսկապես մեր համատեղ կյանքի դեռեւս ամենակարեւոր օրն է, որը երկար կհիշենք»,- նշեց Քրիստինան:

Ի դեպ՝ զույգը երկար չի սպասի ամուսնությանը, հարսանիքը կկայանա հոկտեմբերին.

«Դեռեւս չեմ ուզում հարսանիքից խոսել՝ միեւնույն սկզբունքով, քանի դեռ չի կայացել այն, ավելի լավ է չխոսել: Միայն կասեմ, որ այն տեղի կունենա հաջորդ ամիս՝ Սուրբ Հռիփսիմի եկեղեցում»,- հավելեց Քրիստինան:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին