▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի երգիչը գողացել է Թաթայի երգը, հիմա էլ փորձում է խնդիրներ ստեղծել նրա համար.life.tert.am

Tert.am Life-ը գրում է. Ադրբեջանցի երգիչ Էլիկրամ Բայրամովը գողացել է Թաթայի «Մի տանի, տանի» երգը և 2016 թվականի հունիսի 22 –ին Youtube–ի իր ալիքում տեսահոլովակ տեղադրել երգի հիման վրա։ Նա չի բավարարվել այդքանով և բողոք է ուղարկել Youtube–ին, որպեսզի արգելափակեն Թաթայի կատարումը։ Այս մասին կայքին հայտնեց «Թաթա փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը։

«Շատ են լինում դեպքեր, երբ այլազգիները վերցնում են Թաթայի երգերն ու կատարում, սակայն այս երգիչը ոչ միայն վերցրել է երգը, օգտագործել մեր գործիքավորումը, այլև բողոք է ուղարկել Youtube–ին, թե Թաթան անօրինական է կատարում այս երգը։ Այս երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակը Թաթան է։ Ստեղծագործությունն արդեն 18 տարվա  պատմություն ունի»,– ասաց պրոդյուսերը։

Գրիգոր Նազարյանն արդեն դիմել է «Հայ հեղինակին», խորհրդակցել իրավաբանի հետ։ Նա մտադիր է մինչև վերջ պայքարել, քանի որ սա կարող է խնդիր ստեղծել Թաթայի համար։ 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին