▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է պահպանել հետաքրքրություն ու շատ չխոսել կերպարիս մասին. Էվա Խաչատրյանը՝ «Սուպեր մամա 2»-ի մասին

Life.panorama.am-ը գրում է. Հոկտեմբերի 5-ից մեծ էկրաններ կբարձրանա «Սուպեր մամա 2»-ը, որի դերասանական կազմում ընդգրկված է նաեւ Էվա Խաչատրյանը:

Կայքի հետ զրույցում էվան պատմեց սիրված ֆիլմի երկրորդ մասում նկարահանվելու եւ իր կերպարի մասին:

«Ես նախախնամություններին առանձնապես չեմ հավատում, բայց երբեմն իսկապես կատարվում է այն, ինչ պետք կատարվի: Գրեթե 1.5 տարի առաջ պետք է նկարահանվեր «Սուպեր մաման»-ն, այն ժամանակ ռեժիսորի օգնականից մասնակցության հրավեր ստացա, բայց իմ գերզբաղվածության պատճառով չկարողացա այն ընդունել, հետո իմացա, որ ինչ-ինչ պատճառներով ֆիլմի նկարահանումները հետաձգվել են: Դրանից անցավ երկար ժամանակ, ես տեղյակ էլ չէի, որ «Սուպեր մամա»-ի թիմը կրկին վերսկսում է աշխատանքները, նրանք իմ կերպարի համար մեկ այլ դերասանուհու էին հրավիրել, բայց կրկին որոշակի պատճառներով նրա մասնակցությունը չէր ստացվել: Շատ չանցած, ինձ զանգեցին եւ ես կրին հրավերք ստացա նույն կերպարի համար: Արդյունքում հասկացա, որ այն իմ դերն էր՝ իսկզբանե ինձ համար նախատեսված»,- պատմեց Էվան ու շարունակեց.

«Առաջարկը ստանալուց հետո ծանոթացա Արման Մարությանի հետ, ում հեռակա կարգով էի միայն ճանաչում: Քանի որ շատ լավ խոսքեր էի լսել նրա մասին, բավականին ոգեւորված էի, ծանոթությունից հետո էլ շատ լավ տպավորություններ ունեցա թե իր մասին, թե իր թիմի: Այդ օրը պետք է մեկնեի Մոսկվա, իսկ երկու օր հետո սկսվելու էին նկարահանումները: Այսինքն՝ շատ քիչ ժամանակ ունեի դերն ընկալելու, այն վերարտադրելու եւ մատուցելու համար, բայց ամեն ինչ հարթ ու սահուն եղավ: Հունիսի կեսից սկսվեցին նկարահանումները, որոնք շատ բարձր մակարդակով անցան»:

Էվա Խաչատրյանը նշեց, որ «Սուպեր մամա»-ի թիմն իրեն զարմացրել է իրենց համախմբվածությամբ եւ պրոֆեսիոնալիզմով.

«Ես պարզապես հիացած եմ այս թիմի որակից, միասին աշխատելու կանոններից եւ մարդկային արժեքներից: Շատ շնորհակալ եմ ողջ անձնակազմին: Մեր երկրում այդքան թիմերի հետ աշխատելով՝ հանդիպեցի մի խմբի, որը շատ պրոֆեսիոնալ աշխատանքի է տիրապետում: Նրանց շրջապատում դերասանն իրեն լիարժեք է զգում, այստեղ դերասանը ոչ մի այլ խնդրի հետ չի առնչվում, բացի իր կերպարի հետ կապված հարցեից, ինչը շատ կարեւոր է ու պակասում է մեր կինոինդուստրիայում: Մեզ մոտ դժվարանում են գնահատել դերասանին այնպիսին, ինչպիսին, որ նա կա: Իսկապես, շատ մեծ ոգեւորությամբ եմ այստեղ աշխատել, քանի որ ամեն մեկն իր տեղում էր՝ սկսած տեխնիկներից, մինչեւ սնունդ մատակարարողներ: Կարծում եմ՝ սա եւս կարեւոր մեխերից մեկն է, որի արդյունքում հաջող աշխատանք է ստեղծվում»,- ընդգծեց դերասանուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին