▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Չեմ թաքցնում կամ ամաչում, դժվար օրերին մեքենաների մեջ էլ եմ քնել. Կարեն Բոքսյանն անկեղծանում է

«Սեղմում էիր պոռնո կայքը, հայտնվում էր հայկական լրատվական կայքի պատուհան»․ բացահայտումներ Սամվել Մարտիրոսյանի հետ

Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարը վարում է ռուսական պետհամարանիշերով մեքենա

Մոսկվայում 29-ամյա հայ տաքսիստը կասկածվում է մոտ 100 մարդու սպանության մեջ. նա ձերբակալվել է

Աղբի տղա



2017-09-24 09:25:06

Լոս Անջելեսում բնակվող երգիչ Արման Աղաջանյանը, երեկ, երևանյան ակումբներից մեկում,  ներկայացրել է իր նոր երգն ու տեսահոլովակը:

Այն, որ հայ երգիչ-երգչուհիներն իրենց երգերի  ու տեսահոլովակների հայտնվելն իրադարձություն են համարում ու դրա համար հատուկ «ընդունելություն» կազմակերպում, արդեն ծիծաղ է առաջացնում:

Եթե անկեղծ, իմ մոտ ծիծաղ էր առաջացրել նաև փաստը, որ Արման Աղաջանյանին Հանրային հեռուստատեսությունը ավելի քան մեկ ժամ իր «Բենեֆիս» հաղորդումն էր նվիրել/ փորձում էի հասկանալ, թե ո՞ր արժանիքի համար ու հումորով մտածում էի, որ գուցե  վաստակավոր արտիստի կոչմա՞ն են նախապատրաստում/. բնականաբար, կարող եք ասել ՝ Հ1-ն ու՞մ հաղորդում չի  նվիրում ու նույնիսկ երկու ժամ է նվիրում, կամ ու՞մ վասակավոր չեն տվել...  

Սակայն ասելիքս հիմա միայն Արման Աղաջանյանի նոր՝  «Աղբի տղա» երգի ու տեսահալովակի մասին չէ: 

Հասկանում եմ, որ օրիգինալ ու կրետաիվ  լինելը հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների համար դժվար է: 

Հասկանում եմ, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների համար սեփաակն իշխանության դեմ բողոքելն տաբու է, իսկ հարևանի կամ թշնամուն ծաղրելը խաղ ու պար: 

Չեմ հասկանում, սակայն, միթե՞ Արման Աղաջանյանը կարծում է, որ քարե դարում է ապրում ու ՄիՔոյի հայտնի երգի՝ «Աղբի տղեք»-ի վերնագիրը կարող է հեշտությամբ պլագիատ անել ու իրեն «դուխով» տղա պատկերացնել: Այն էլ՝ երգել ցավալի մի դեպքի մասին, որ կատարվել է 13 տարի առաջ՝ 2004-ին: 

Իսկ ի՞նչ էր ԱՄՆ-ում բնակվող  անում Արման Աղաջանյանը 13 տարի առաջ. Հայրենիքը լքելուց հետո իր PR-ն էր անում, ինչպես հիմա է իր PR-ն անում... Մինչդեռ այն ժամանակ էլ ու հիմա էլ,ասենք,  կարող էր պաստառներով ցույց անել ԱՄՆ-ում  Ադրբեջանի դեսպանատան ու  հյուպատոսության դեմ, այրեր Ռամիլ Սաֆարովի նկարով պաստառը, թքել Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների խրտվիլակների վրա....Իսկ Արման Աղաջանյանը ցավալի դեպքից միայն  13 տարի հետո երգ է երգում  ու, չնայած և ՝ բնականաբար, լավ է, որ նա «հայհոյում» է Ռամիլ Սաֆարովին, Իլհամ Ալիևին, Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սակայն այս  ամենը թույլ է ու նույնիսկ՝  «թույլիկ» ու ձևական... Հայտնի է՝ մտավորական լինելը դժվար է, սակայն՝ մտածող արտիստ ու երգիչ լինելը նույնպես...

Ստորև՝ ՄիՔոյի «Աղբի տղեք»-ն է. ափսոս, որ այս երգի միայն վերնագրից է Արման Աղաջանյանը ոգևորվել:

Հեղինակ՝ Ա.Մաթևոսյան 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.