▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրում են` պարապությունից և նախանձից դրդված. Մհերը՝ վաստակավորի կոչում ստանալու համար իրեն քննադատողներին

Երգիչ Մհերն անդրադարձել է իրեն վաստակավորի կոչում շնորհելու վերաբերյալ համացանցում ծավալվող քննադատություններին: Նա Insatgram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը.

«Նրանք, ովքեր այդքան նենգ մեկնաբանություններ են գրում, որ ես և իմ գործընկերներն արժանի չէինք վաստակավոր արտիստի կոչման, գրում են պարապությունից և նախանձից դրդված, որը կործանում է հենց նրանց: Ուզում եմ նշել, որ վաստակավոր արտիստի կոչումը տրվում է ամբողջ կյանքի համար: Այնպես որ՝ թուլացեք ու երջանիկ ապրեք: Կարող եմ համարձակորեն ասել, որ շատերը պարում են, սիրահարվում, ճանապարհորդում, տխրում եւ շատ այլ բաներ անում մեր երգերի ներքո: Այնպես որ, ինչո՞ւ եք դժգոհում: Չէ՞ որ մեր երգերի հետ կյանքն ավելի ուրախ և  հետաքրքիր է»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում են ստացել նաև  Արամեն, դերասան Մկրտիչ ԱրզումանյանըԱրմեն ՄարգարյանըՍիրուշոն և այլք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին