Օրերս ՀՀ Անկախության 26 ամյակի առթիվ պարգևատրվել և կոչումներ են ստացել մի շարք արտիստներ: Երաժշտարվեստում ունեցած ձեռքբերումների համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության շնորհակալագրով պարգևատրվել է նաև Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչ Մարգար Եղիազարյանը:
«Իսկապես շատ հուզիչ պահ էր, ինձ համար անակնկալ էր, որ մեր տնօրինությունը դիմել էր մշակույթի նախարարին՝ խոսելով իմ արժանիքների մասին, ինչն էլ գնահատվել էր նախարարի կողմից: Նման շնորհակալագիր ստանալն իսկապես պարտավորեցնող և ոգևորող է»,-Asekose.am-ին ասաց Մարգար Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ նման պարգևատրումներն արտիստին ստիպում են ավելին անել: Անդրադառնալով պարգևատրումներից և կոչումներից հետո համացանցային քննարկումներին և քննադատություններին, որոնց համաձայն՝ քիչ չէին մարդիկ, ովքեր պարզապես արժանի չէին դրանց, Մարգար Եղիազարյանը նշեց հետևյալը,
«Անարժանների մասին չեմ ուզում խոսել, սակայն պարգևատրումն արտիստի համար կարևոր է շատ, քանի որ աշխատանքդ գնահատվում է: Այս տեսակ խրախոսումները պետք են, դրանք ոգևորում են արտիստին, ինչը չեն կարող անել ոչ գումարը, ոչ էլ լավ խոսքը: Կոչում ասվածն իր մեջ կախարդական բան ունի, որն իսկապես ոգևորում է»:
Կարդացեք նաև՝
Շոկի մեջ էի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում. ինչպես մեկ հանդիպումը փոխեց Մարգար Եղիազարյանի կյանքը
Չդասավանդելով` Ռուբեն Մաթևոսյանն ինձ շատ բան սովորեցրեց. Մարգար Եղիազարյան