▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում էին, թե ես ու երգիչ Մհերը երեք տարեկան աղջիկ ունենք. Թինա Քեյ

Armlur.am-ը հարցազրույց ունի կրկեսի արտիստ, ակրոբատ, երգչուհի, դերասանուհի Թինա Քեյի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Ո՞րն է ամենաանհեթեթ բամբասանքը, որ Ձեր մասին լսել եք։

 -Երբ տարիներ առաջ երգիչ Մհերի հետ մասնակցում էի «Երկու աստղ» նախագծին, մարդիկ լուրեր էին տարածել, թե իբր մենք երեք տարեկան աղջիկ ունենք։ Ինձ էլ, Մհերին էլ այդ բամբասանքն ուղղակի սպանեց, որովհետեւ մենք եղել ենք եւ կանք հոյակապ կոլեգաներ (ծիծաղում է)։

-Կա՞ մի հարված, որ մինչ օրս էլ չեք մարսել։

-Կա, դա կապված է կրկեսի հետ։ Երբ Երեւանի կրկեսը քանդեցին, դա իսկապես մեծ հարված էր ինձ համար։ Ես կորցրեցի իմ բեմահարթակը եւ հայտնվեցի ռեստորանում, որտեղ բոլորն ուտում էին, իսկ ես պետք է շոու ցուցադրեի։ Ես չէի հասկանում՝ որտեղ էի, ինչու էի այդտեղ գտնվում…Դա անդառնալի կորուստ էր։ Ասել եմ ու էլի կասեմ, որ արտիստը պետք է լինի իր տեղում, ոչ թե ռեստորանային համալիրում։ 
 

-Իսկ ինչո՞ւ եք վերջնականապես հուսահատվել։ Գուցե կրկեսի վերագործարկման պարագայում վերադառնալու հնարավորությո՞ւն ունենաք։

-Ախր, երբ կրկեսը վերջնականապես կառուցվի, ես կհամարվեմ թոշակառու։ Մի ամբողջ սերունդ կորցրեց այդ հրաշք արվեստի հետ շփումը։ Հուսով եմ՝ գոնե մեր երեխաները կհասցնեն առնչվել կրկեսին: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին