▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ նոր զարգացումներ կան «Ազիզյանների» 3-րդ եթերաշրջանում. նկարահանումները սկսված են

«Ազիզյանների» հաղթարշավը շարունակվում է Ucom ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիումի եթերում: Պրեմիումի հեռուստադիտողների ամենասիրելի ու սպասված գերդաստանն արդեն սկսել է 3-րդ եթերաշրջանի նկարահանումները: Առաջին նկարահանումներին ներկա է եղել նաև BlogNews.am-ը:

Մեզ հետ զրույցում դերասան Հայկ Մարությանը նշեց, որ նոր եթերաշրջանը հագեցած է լինելու նոր զարգացումներով ու ծիծաղաշարժ իրավիճակներով։ Դերասանական կազմում ևս էական մեծ փոփոխություններ չեն եղել. «Յուրաքանչյուր սերիա առանձին իրավիճակ է լինելու, այսինքն` լինելու է սկիզբ, ընթացք ու վերջ։ Չկա որևէ շարունակական զարգացում, ամեն սերիայում իրավիճակները տարբեր են: Այս պահին դեռևս նոր դերասաններ չեն ավելանա, փոխարենը զարգանալու են նրանց կերպարային գծերը»:

IMG_1480
IMG_1495
IMG_1502
IMG_1504
IMG_1510
IMG_1467 copy

3-րդ եթերաշրջանն է, բայց դեռ Ռուզանը՝ Գառնիկի կինը, չի սովորել ճաշ պատրաստել: Դերասանուհի Անի Լուպեն թեև չցանկացավ մանրամասներ հայտնել իր կերպարի զարգացումների մասին, այդուհանդերձ, նշեց, որ Ռուզանի բնավորության հիմնական գծերը պահպանվել են. «Երրորդ եթերաշրջանում կերպարային փոփոխություններ առանձնապես չկան: Մինչ այս եղած արձագանքներից էլ կարող եմ ասել, որ հեռուստադիտողը սիրել է Ռուզանի  կերպարը: Նա այնպիսին է, որ բոլոր կանանց բնավորության գծերից քիչ-քիչ ունի՝ կամակոր է, պահանջկոտ…  Կարող եմ վստահեցնել, որ սցենարային զարգացումներն ու ծիծաղաշարժ իրավիճակները հեռուստադիտողին այս անգամ էլ կպահեն հեռուստաէկրանների առջև»:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին