▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուիզա Ղամբարյանը` ծերանոցի տնօրեն

Armlur.am-ը գրում է. Կայքը հետաքրքրվել է` ի՞նչ նոր ներկայացումներում է ընդգրկված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, կա՞ն արդյոք նոր կերպարներ, որոնք նա պատրաստվում է մարմնավորել. «Դրամատիկական թատրոնում երկու նոր ներկայացում է բեմադրվում։ Դրանցից առաջինի ռեժիսորը կրկին Սուրեն Շահվերդյանն է։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկությունը»», ես կխաղամ Բլանշի դերը։ Մյուս ներկայացումը, որտեղ ընդգրկված եմ, կբեմադրի Ժան Նշանյանը։ Գլխավոր դերերում Արթուր Ութմազյանն է ու ես»,-պատմեց դերասանուհին։

Հարցին, թե Լուիզա Ղամբարյանին առաջիկայում կտեսնենք արդյո՞ք որեւէ հեռուստանախագծի շրջանակում, վերջինս պատասխանեց. «Հանրային հեռուստաընկերության եթերում շուտով կլինի «Ծերանոց» աշխատանքային անունը կրող հեռուստասերիալ, որի շրջանակում կմարմնավորեմ բացասական կերպարի։ Այն, իսկապես, շատ է հետաքրքրել ինձ։ Ես խաղալու եմ ծերանոցի տնօրենի։ Ասեմ, որ սերիալում կան մի քանի կանանց կերպարներ, եւ ես ընտրության հնարավորություն ունեի։ Ի վերջո, կանգ առա հենց այդ կերպարի վրա, քանի որ այն միանշանակ բացասական չէ, պարունակում է մի շարք հետաքրքիր շերտեր։ Հեռուստադիտողն ընթացքում կհասկանա, որ այդ կինը ունի անցյալից եկող խնդիրներ, եւ նրա պահելաձեւը ինքնապաշտպանողական ռեակցիայի արդյունք է։ Մի խոսքով, ինձ գրավեց այն, որ սերիալում կերպարս բացելու հնարավորություն եմ ունենալու։ Այնպես որ, հետաքրքիր զարգացումներ են սպասվում»։ 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին