▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ MP3-ը՝ ընտանեկան հաճելի խառնաշփոթի և «Սկսում ենք» տեսահոլովակի մասին

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է  Արամ MP3-ի հետ՝ նորածին որդու, ընտանիքում կատարվող անցուդարձի, ինչպես նաեւ նոր տեսահոլովակի մասին խոսել ենք նորածին որդու, ընտանիքում կատարվող անցուդարձի, ինչպես նաեւ նոր տեսահոլովակի մասին:

«Մեր տանը երկրորդ որդուս ծնունդից հետո շարունակվում է հաճելի խառնաշփոթը: Մեր երջանկությունը կրկնապատկված եւ անգամ եռապատկված է: Դավիթի ծնունդը նոր շունչ է հաղորդել մեզ, հիմա էլ ավելի նպատակային ենք դարձել, էլ ավելի ենք գիտակցում, որ մեծ պատասխանատվություն ունենք, քանի որ արդեն երկու երեխաների ծնողներ ենք»,- պատմեց Արամը:

Հարցին, թե երկարատեւ ընդմիջումից հետո կրկին անցնել նորածին բալիկի խնամքին դժվար ու անսովոր չէ, երգիչը պատասխանել է.

«Պատկերացրեք՝ ոչ: Դա նույնն է, ինչ մարդ հեծանիվ վարել կամ լողալ իմանա, միեւնույն է, երկար տարիներ դա չանելով՝ կարող է ցանկացած պահի եւ հեծանիվ վարել, եւ լողալ: Ամեն ինչ համակարգված ու հարթ է անցնում, եւ գլխավորը՝ սիրով»,- հավելեց մեր զրուցակիցը:

Արամի խոսքով՝ 6 տարեկան ավագ որդին խանդային դրսեւորումներ չի ցուցաբերում, քանի որ այդ հարցում ծնողները նախապես են հոգ տարել.

«Իհարկե, ավագ տղաս էլ դեռ շատ մեծ չէ, գուցե պահի տակ ուշադրության պակաս զգա, քանի որ վեց տարի շարունակ իր վրա էր կենտրոնացած մեր ողջ ուշադրությունը, բայց մենք շատ լավ ենք գիտակցում մեր ծնողական պարտականությունները: Ամեն ինչ անում ենք, որ նրա նկատմամբ ուշադրությունը չպակասի: Հիմա իրեն մեծ եղբոր նման է պահում, իսկ ես հույս ունեմ, որ ապագայում էլ նրանք հրաշալի եղբայրներ են լինելու ու դառնալու են անփոխարինելի միմյանց համար»,- ընդգծեց երջանիկ հայրիկը:

Ի դեպ՝ Արամն ու կինը երկար ժամանակ չեն կողմնորոշվել, թե ինչ անուն տան իրենց երկրորդ որդուն: Ի վերջո զույգը որոշել է Դավիթ անունով կնքել նրան.

«Մենք որոշել էինք, որ նրա ծնունդից հետո ենք հասկանալու, թե ինչ անուն ընտրենք: Շատ կարեւոր է, որ փոքրիկի դեմքը քեզ հուշի, թե ինչն է իրեն համապատասխան: Մենք որոշեցինք Դավիթ անունը տալ նրան, եւ այդ անվան հետ չկա որեւէ պատմություն: Իհարկե, հաշվի ենք առել այն, որ Դավիթը ոչ միայն հայկական անուն է, այլեւ աշխարհին է հայտնի»,- պատմեց Արամ MP3:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին